+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

հաշվում ենք
Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Բեռնատար  

Ավտոմեքենա FORD TRANSIT 2.4 TD

  • Լոտի համար 27718
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 5,000,000 դրամ
  • Մեկնարկային գին 4,000,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 4,000,000 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 10-11-2026 15:00 / 20-11-2026 15:00
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժին
Գտնվելու վայրը ՀՀ ՆԳՆ Ոսիկանության պարեկային ծառայության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հատուկ պահպանվող տարածք
Մեքենայի մակնիշ Ford
Թողարկման տարեթիվ 2002
Թափքի տեսակ Ֆուրգոն
Շարժիչ Դիզել
Փոխանցման տուփ Մեխանիկական
Ղեկ Ձախ
Գույն Սպիտակ
Վիճակ Բավարար

Տեխնիկական անձնագրի համարը՝ PB328359, նույնացման համարը՝ WF0LXXBDFL2Y23564, շարժիչի հզորությունը՝ 90 Ձ.ՈՒ. / 66 ԿՎՏ։ Ավտոմեքենայի վրա առկա են ներկաշերտը խամրած, թափված, խազված, քերծված, վնասված, դեֆորմացված, փոս ընկած տեղեր։ Սրահի վիճակը՝ բավարար, դռները, ինչպես նաև դիմացի և հետևի թափարգելները՝ վնասված, անվադողերը՝ մաշված:  Ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ։ 

Հանդիսանում է գրավի առարկա Արդշինբանկ ԲԲ ընկերությունում, համաձայն՝ «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի 93-րդ հոդվածի համաձայն՝ հոդվածի 6․1-րդ մասի՝ Գրավի առարկան հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթում իրացվում է պահանջատեր չհանդիսացող անձի գրավի իրավունքով ծանրաբեռնված վիճակում և համարվում է նոր սեփականատիրոջ կողմից գրավ դրված գրավառուի մոտ նույն պայմաններով, ինչ առկա էին մինչև գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումը: «Արդշինբանկ» ԲԲԸ-ի գրության համաձայն՝ 05․11․2026թ․ դրությամբ փաստացի պարտավորությունը կազմում է 6․798․309 ՀՀ դրամ։ 

Միաժամանակ, կից ներկայացվող գրավի պայմանագրով սահմանված՝ գրավադրված գույքն ապահովում է Ֆինանսական գործառնություններ ապահովելու գլխավոր պայմանագրի շրջանակներում ծագած և ապագայում ծագելիք պարտավորությունները՝ մինչև 500 մլն ՀՀ դրամ սահմանաչափով։ Նշված սահմանաչափը տվյալ պահի դրությամբ առկա պարտքի չափ չի հանդիսանում։

 

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 10-11-2026 15:00

Ավարտը: 20-11-2026 15:00

Առաջարկի քայլը: 50,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 200,000 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 4,050,000 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438