- Հարկադիր էլեկտրոնային աճուրդն անցկացվում է հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից (այսուհետ՝ Ծառայություն)։
- Հարկադիր էլեկտրոնային աճուրդը կանոնակարգված է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35․1-րդ-35․4-րդհոդվածներով։
- Հարկադիր էլեկտրոնային աճուրդի (այսուհետ՝ Աճուրդ) մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է ծառայության էլեկտրոնային աճուրդի կայքում՝ http://ajurd.am (այսուհետ՝ Կայք):
- Աճուրդն անցկացվում է լոտի մեկնարկային գնի բարձրացմամբ։
- Աճուրդին մասնակցելու համար մասնակիցը ներկայացնում է անձնագիր և սոց․ քարտ (իրավաբանական անձինք ներկայացնում են նաև լիազորագիր)։
- Աճուրդին մասնակցելու համար մասնակիցը լոտի մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճար է սառեցնում առցանց վճարման համակարգի միջոցով կամ փոխանցում դեպոզիտ հաշվին։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր էլեկտրոնային աճուրդի բանկային հաշիվն է՝ 900013288031:
- Եթե աճուրդի մասնակիցը ցանկանում է նախավճարը վճարել կանխիկ դրամով, ապա ներկայանում է Ծառայություն (ք․ԵրևանՀալաբյան 41ա) և նախավճարը վճարելուց հետո գրանցվում է որպես Աճուրդի մասնակից` ստանալով մասնակցի քարտ։
- Ծառայության դեպոզիտ հաշվին նախավճար վճարած մասնակցին տրվում է աճուրդի մասնակցի քարտ, որտեղ նշվում են ծառայության ինտերնետային կայքի հասցեն, աճուրդի մասնակցի ծածկանունը և ծածկագիրը։
- Մասնակցի գրանցումը իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով՝ կայքում նշված կարգով՝ ներմուծելով աճուրդի մասնակցի ծածկանունը և ծածկագիրը։
- Մինչև տվյալ լոտի աճուրդի ավարտը մասնակիցն ինքն է կատարում հերթական գնային առաջարկները։ Հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը։ Հաղթողը որոշվում է համակարգի միջոցով։
- Աճուրդում հաղթելուց հետո մասնակիցը երեք աշխատանքային օրվա ընթացքում լոտի գնման գինը ամբողջությամբ վճարում է Ծառայության դեպոզիտ հաշվին՝ հաշվանցելով նախավճարը։
- Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է Աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին՝ 900013288031 մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ:
- Աճուրդում չհաղթած մասնակիցների նախավճարները վերադարձվում կամ ապասառեցվում են։
- Հաղթողի կողմից գնման գինը վճարվելուց և այն փաստացի ծառայության դեպոզիտ հաշվին մուտքագրվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հարկադիր կատարողը նրա կամ նրա ներկայացուցչի հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր:
Հաղթողի կողմից նշված ժամկետում պայմանագիր չկնքելու դեպքում գնման գինը վերադարձվում է նրան, իսկ նախավճարը մնում է Ծառայության դեպոզիտ հաշվին:
- Մարզային բաժիններում մասնակցության հայտ ներկայացված լինելու դեպքում այն փոխանցվում է աճուրդի կազմակերպման բաժին, որտեղ իրականացվում է մասնակցի տվյալների գրանցումը։
- Աճուրդի մասնակիցը լոտն ուսումնասիրելու համար կայքում ծանուցումը հրապարակելուց հետո տասը օրվա ընթացքում կարող է դիմել Ծառայության համապատասխան բաժին`
- Երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում պահանջատերն աճուրդի ավարտից հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունի պահանջի դիմաց այն ընդունելու այդ աճուրդի մեկնարկային գնով:
Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
- Աճուրդի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն և տեխնիկական աջակցություն կարելի է ստանալ 060-713-438, 010-34-17-00 հեռախոսահամարներով կամ այցելելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աճուրդի կազմակերպման բաժին՝ ք. Երևան, Հալաբյան 41ա։
1․ Աճուրդի կազմակերպման բաժին |
ք. Երևան, Հալաբյան փ. 41ա hեռ. 010-34-17-00 , + (374-60) 713-438 (ներքին 00161, 00162, 00164), |
|
|
2․ Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների բաժին |
ք. Երևան, Հալաբյան փ. 41ա, hեռ․ + (374-60) 713-452, + (374-60) 713-460 ներքին (00202, 00223) |
|
|
3․ Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժին |
ք. Երևան, Հալաբյան փ. 41ա, hեռ․ + (374-60) 713-456 ներքին (00212, 00217, 00215, 00343) |
|
|
4․ Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժին |
ք. Երևան, Հալաբյան փ. 41ա, hեռ․ + (374-60) 713-467 ներքին (00242, 00243, 00244) |
|
|
5․ Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների բաժին |
ք. Երևան, Հալաբյան փ. 41ա, հեռ․ + (374-60) 713-472, + (374-60) 713-476 ներքին (00582, 00262) |
|
|
6․ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժին |
ք. Երևան, Հալաբյան փ. 41ա, հեռ․ + (374-60) 713-439 ներքին (00602) |
|
|
7․ Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժին |
ք. Երևան, Հալաբյան փ. 41ա, հեռ + (374-60) 713-480 ներքին (00272) |
|
|
8․ Պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժին |
ք. Երևան, Հալաբյան փ. 41ա, հեռ․ + (374-60) 713-485, + (374-60) 713-487 ներքին (00290, 00292) |
|
|
9․ Վարչական ակտերով բռնագանձումների բաժին |
ք. Երևան, Հալաբյան փ. 41ա, hեռ. +(374-60) 713-436, + (374-60) 713-448 ներքին (00192, 00193, 00194, 00195, 00196, 00197, 00198, 00199, 00151, 00152, 00153) |
|
|
10. Արագածոտնի մարզային բաժին |
ք.Աշտարակ, Էջմիածնի խճ.65, հեռ․ + (374-60) 713-522 ներքին (09102) |
|
|
11․ Արմավիրի մարզային բաժին |
ք․ Արմավիր, Սայթ-Նովա 122, 2-րդ հարկ, +(374-60) 713-513 ներքին (07102) |
|
|
11.1 Էջմիածնի տարածաշրջանի բաժանմունք |
ք. Էջմիածին, Կամո 15, հեռ. 060-713-518 ներքին (08102, 08103, 08104, 08101, 08100) |
|
|
12․ Արարատի և Վայոց ձորի մարզային բաժին |
ք.Արտաշատ, Լուսինյան 9, հեռ․ + (374-60) 713-503 ներքին (04102) |
|
|
12․1 Մասիսի տարածաշրջանի բաժանմունք |
ք.Մասիս, Արարատյան փողոց 3 շենք թիվ 4, հեռ. + (374-60) 713-510 ներքին (06101, 06102, 06100) |
|
|
12․2 Վեդու տարածաշրջանի բաժանմունք |
ք. Վեդի, Թումանյան 3/1, հեռ. + (374-60) 713-506 ներքին (05102, 05103, 05101, 05100) |
|
|
12․3 Վայոց ձորի տարածաշրջանի բաժանմունք |
ք.Եղեգնաձոր, Միկոյան 1/2, հեռ.+ (374-60) 713-564 ներքին (23102, 23110, 23101, 23102) |
|
|
13․Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժին |
ք.Սևան, Նաիրյան 1-ին նրբ. 13շ. հեռ․ + (374-60) 713-554 ներքին (19100, 19101, 19102, 19103, 19104, 20100, 21100) |
|
|
13․1 Մարտունի-Վարդենիս տարածաշրջանի բաժանմունք |
ք. Մարտունի, Մյասնիկյան փ. 34, հեռ․ + (374-60) 713-560 ներքին (22100, 22101, 22102) |
|
|
13․2 Տավուշի տարածաշրջանի բաժանմունք |
ք.Իջևան, Երիտասարդական 1, հեռ․ + (374-60) 713-546 ներքին (15100, 15101, 15102, 15110, 17100, 16100) |
|
|
14․ Լոռու մարզային բաժին |
ք.Վանաձոր, Գ.Նժդեհի 16, հեռ․ + (374-60) 713-535 ներքին (12102, 12103, 12104, 12105, 12106, 12107, 12110, 12101, 12100) |
|
|
14․1 Ստեփանավան-Տաշիր տարածաշրջանի բաժանմունք |
ք.Ստեփանավան, Ս.Սարգսյան փ. 11 հեռ. 060-713-539 ներքին (13100,13101) |
|
|
14․2 Ալավերդի-Թումանյան տարածաշրջանի բաժանմունք |
ք.Ալավերդի, Թումանյան 8 հեռ. 060-713-542 ներքին (14101,14100) |
|
|
15․ Կոտայքի մարզային բաժին |
ք. Հրազդան, մ/շ փոստ 2 հեռ․ +(374-60) 713-491, + (374-60) 713-492 ներքին (01102, 01102, 0103, 01104, 0110, 01101, 01100) |
|
|
15․1 Աբովյանի տարածաշրջանի բաժանմունք |
ք.Աբովյան, Բարեկամության փ. 1 հեռ. +(374-60) 713-496 ներքին (02102, 02103, 02101, 02100) |
|
|
15․2 Եղվարդի տարածաշրջանի բաժանմունք |
ք.Եղվարդ, Երևանյան 1 հեռ. +(374-60) 713-499 ներքին (03102, 03103, 03101, 03100) |
|
|
16․ Շիրակի մարզային բաժին |
ք.Գյումրի, Անկախության 7 hեռ․ +(374-60) 713-527 ներքին (10112, 10102, 10103, 10104, 10105, 10106, 10110, 10101, 10100) |
|
|
16․1 Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունք |
ք.Արթիկ, Բաղրամյան 40 հեռ. +(374-60) 713-531 ներքին (11101,11100) |
|
|
17. Սյունիքի մարզային բաժին |
ք.Գորիս, Մաշտոցի 3 հեռ․ +(374-60) 713-569 ներքին (26101, 24110, 27100, 24101, 24100) |
|
|
17․1 Սիսիանի տարածաշրջանի բաժանմունք |
ք.Սիսիան, Ադամյան 35 հեռ. 060-713-574 ներքին (26101,26100) |
|
|
17․2 Կապան-Մեղրի տարածաշրջանի բաժանմունք |
ք.Կապան, Երկաթուղայինների 4 հեռ. 060-713-571 ներքին (24102,24103,24110,25100) |