- Հարկադիր աճուրդն անցկացվում է հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից (այսուհետ՝ Ծառայություն)։
- Հարկադիր աճուրդը կանոնակարգված է «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի 77-81 հոդվածներով։
- Հարկադիր աճուրդի (այսուհետ՝ Աճուրդ) մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է ծառայության աճուրդի կայքում՝ http://ajurd.am (այսուհետ՝ Կայք):
- Աճուրդն անցկացվում է լոտի մեկնարկային գնի բարձրացմամբ։
- Աճուրդին մասնակցելու համար մասնակիցը ներկայացնում է անձնագիր և սոց․ քարտ (իրավաբանական անձինք ներկայացնում են նաև լիազորագիր)։
-
Աճուրդին մասնակցելու համար մասնակիցը լոտի մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճար է սառեցնում առցանց վճարման համակարգի միջոցով, կամ փոխանցում ծառայության դեպոզիտ հաշվին։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր աճուրդի բանկային հաշիվն է՝ 900013288031:
- Եթե աճուրդի մասնակիցը ցանկանում է նախավճարը վճարել ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցում կատարելով, ապա վճարման հավաստումը հաստատող փաստաթղթով ներկայանում է Ծառայություն (ք․ Երևան, Հալաբյան 41ա) և գրանցվում է որպես Աճուրդի մասնակից։
- Ծառայության դեպոզիտ հաշվին նախավճար վճարած մասնակցին տրվում է աճուրդի մասնակցի քարտ, որտեղ նշվում են ծառայության ինտերնետային կայքի հասցեն, աճուրդի մասնակցի օգտանունը և գաղտնաբառը։
- Մասնակցի գրանցումը իրականացվում է համակարգի միջոցով՝ կայքում նշված կարգով՝ ներմուծելով աճուրդի մասնակցի օգտանունը և գաղտնաբառը։
- Մինչև տվյալ լոտի աճուրդի ավարտը մասնակիցն ինքն է կատարում հերթական գնային առաջարկները։ Հարկադիր աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը։ Հաղթողը որոշվում է համակարգի միջոցով։
- Հարկադիր աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, Ծառայության դեպոզիտ հաշվին վճարել լոտի գնման գինը` հաշվանցելով նախավճարը:Աճուրդում հաղթած մասնակիցը լոտի գնման գինը վճարելու դեպքում հաշվանցում է նաև նախօրոք որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը` Ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող ապացույց:
- Աճուրդում չհաղթած մասնակիցների նախավճարները վերադարձվում կամ ապասառեցվում են։
- Հարկադիր աճուրդի հաղթողի կողմից գնման գինը վճարվելուց և այն Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին փաստացի մուտքագրվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, հարկադիր կատարողը նրա կամ նրա ներկայացուցչի հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր:
- Հաղթողի կողմից նշված ժամկետում պայմանագիր չկնքելու դեպքում գնման գինը վերադարձվում է նրան, իսկ նախավճարը մնում է Ծառայության դեպոզիտ հաշվին:
- Հարկադիր աճուրդի հաղթողի հետ առուվաճառքի պայմանագիր չի կնքվում, եթե, ելնելով գույքի շրջանառության սահմանափակումներից, այն չի կարող օտարվել տվյալ անձին։
- Մարզային բաժիններում մասնակցության հայտ ներկայացված լինելու դեպքում այն փոխանցվում է աճուրդի կազմապերպման բաժին, որտեղ իրականացվում է մասնակցի տվյալների գրանցումը։
- Պահանջատերն իրավունք ունի ընդհանուր հիմունքներով մասնակցելու հարկադիր աճուրդին։
- Աճուրդի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն և տեխնիկական աջակցություն կարելի է ստանալ 060-713-438 հեռախոսահամարներով կամ այցելելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աճուրդի կազմակերպման բաժին՝ ք. Երևան, Հալաբյան 41ա։





