+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

հաշվում ենք
Անշարժ գույքեր   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Աշտարակ

  • Լոտի համար 27387
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 31,684,163 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 31,684,163 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 15-10-2026 15:05 / 26-10-2026 15:05
  • Աճուրդ: 4
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Արագածոտնի մարզային բաժին
Քաղաք/մարզ Արագածոտն
Համայնք Աշտարակ
Հասցե Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ, Մ․ Խորենացու փողոց, թիվ 35 բնակելի տուն
Մակերես (քմ) 116․7 (245.8)
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 07042014-02-0021
Կադաստրային ծածկագիրը 02-001-0012-0463

Ըստ հայտարարության՝ սեփականության վկայականում նշված բնակելի տունը քանդվել է և տեղում կառուցվել է այլ բնակելի տուն, որը չունի պետական գրանցում, ինքնակամ կառույց է։ Ըստ փաստացի չափագրության արդյունքների՝ բնակելի տունը մի հարկանի է, նկուղով, ձեռնահարկով որի ընդհանուր մակերեսը կազմում է 245․8քմ, պատերը՝ տուֆ քարից, հիմքը՝ երկաթբետոն, միաձույլ, ժապավենաձև, ծածկը՝ երկաթբետոն, տանիքածածկը՝ թիթեղ, ներքին հարդարանքն իրականացված է ներկանյութերով, մուտքի դուռը՝ մետաղական հիմնակմախքով, ներքին դռները՝ փայտյա, պատուհանների շրջանակները՝ մետաղապլատե, հատակները՝ մանրատախտակ և սալիկապատ, սանհանգույցը՝ սալիկապատ։ Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 899քմ։ Առկա է տնտեսական պահեստ՝ 19քմ, բնակելի տուն 9․9քմ։ Գնահատումը կատարվել է հիմք ընդունելով հողամասի մակերեսը և ինքնակամ կառուցված բնակելի տան մակերեսը։ Անշարժ գույքը գրավադրված է Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ում։ Համաձայն Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 50 հոդվածի 2-րդ մասի՝ գրավառուն հրաժարվել է պարտավորության վաղաժամկետ կատարումից և գույքի հարկադիր աճուրդից հետո նոր սեփականատիրոջն են անցնելու նախկին գրավատուի պարտավորությունները, իսկ գույքը համարվելու է գրավ դրված գրավառուի մոտ նույն պայմաններով, ինչ առկա էին մինչև գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումը: Պարտավորության չափը 25․08․2026թ․ դրությամբ կազմում է  3․511․754 ՀՀ դրամ։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 15-10-2026 15:05

Ավարտը: 26-10-2026 15:05

Առաջարկի քայլը: 100,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 1,584,208 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 31,784,163 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438