+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

հաշվում ենք
Անշարժ գույքեր   Բնակելի տուն  

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ

  • Լոտի համար 27134
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 254,960,000 դրամ
  • Մեկնարկային գին 203,968,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 203,968,000 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 21-07-2026 15:00 / 31-07-2026 15:00
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժին
Քաղաք/մարզ Երևան
Համայնք Կենտրոն
Հասցե ք․ Երևան, Կենտրոն, Պրահայի փողոց, թիվ 69 բնակելի տուն
Մակերես (քմ) 182․1
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 18032025-01-0222
Կադաստրային ծածկագիրը 01-006-0613-0003

Պատերը՝ տուֆ քարից, հիմքը՝ միաձույլ, ժապավենաձև, ծածկը՝ ե/բ, տանիքածածկը՝ թիթեղ և թերթաքար։ Բնակելի տան ներքին հարդարանքն իրականացված է բարձրորակ ներկանյութերով և պաստառներով։ Հատակների մի մասը սալիկապատ են, մի մասը՝ լամինապատ։ Պատուհանների շրջանակները մետաղապլաստե են, ներքին դռները փայտյա են, մուտքի դուռը՝ մետաղական։ Բնակելի տունը արտաքինից սվաղված է։ Անցկացված է լոկալ ջեռուցման համակարգ, սանհանգույցները՝ սալիկապատ։ Ունի՝ Էլ. հոսանք, գազ, և ջուր: Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 723 քմ մակերեսով։ Առկա է՝ ավտոտնակ՝ 46․4 քմ մակերեսով։ Ըստ սեփականության վկայականի լրացուցիչ նշումներ և տեղեկություններ հատվածի՝ առկա է 252․8 քմ մակերեսով ինքնակամ շինություններ, մեկ ինքնակամ բացված դուռ, մեկ ինքնակամ բացված պատուհան։ Կատարված տեղազննությամբ պարզվեց որ ինքնակամ շինությունները օրինական շինության հետ կազմում են մեկ ամբողջականություն՝ բնակելի տուն։ Շինությունների արտաքին պատերի շարը իրականացված է տուֆ քարով: Հիմքը ե/բ միաձույլ, ժապավենաձև, ծածկը՝ ե/բ, տանիքածածկը թիթեղ և թերթաքար:


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 21-07-2026 15:00

Ավարտը: 31-07-2026 15:00

Առաջարկի քայլը: 100,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 10,198,400 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 204,068,000 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438