+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

հաշվում ենք
Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Բեռնատար  

Բեռնատար ավտոմեքենա IVECO MAGIRUS AS440 T/P

  • Լոտի համար 27090
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 16,500,000 դրամ
  • Մեկնարկային գին 9,622,800 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 9,622,800 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 27-08-2026 15:05 / 07-09-2026 15:05
  • Աճուրդ: 4
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների բաժին
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք, ք․Եղվարդ, Երևանյան փողոց 2
Մեքենայի մակնիշ IVECO
Թողարկման տարեթիվ 2013
Թափքի տեսակ Թամբային քարշակ
Շարժիչ Դիզել
Փոխանցման տուփ Ավտոմատ
Գույն Կանաչ
Վիճակ Սարքին

 Տեխնիկական անձնագրի համարը՝ PB936059, նույնացման համարը՝ WJMM1VTH40C283384, շարժիչի հզորությունը՝ 460 Ձ.ՈՒ. / 338 ԿՎՏ։ Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Ավտոմեքենայի շարժիչը և փոխանցման տուփը գտնվում են աշխատունակ վիճակում, սրահը՝ կտոր։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 27-08-2026 15:05

Ավարտը: 07-09-2026 15:05

Առաջարկի քայլը: 50,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 481,140 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 9,672,800 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438