





ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈւՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅՈւՆ
ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ





| Գտնվելու վայրը | ՀՀ ՆԳՆ ՀՈԳՎ Աշտարակի բաժնի հատուկ պահպանման տարածքում |
| Վարույթն իրականացնող | Վարչական ակտերով բռնագանձումների բաժին |
| Մեքենայի մակնիշ | Opel |
| Մեքենայի մոդել | Astra |
| Թողարկման տարեթիվ | 1998 |
| Թափքի տեսակ | Հետչբեկ |
| Շարժիչ | Բենզին |
| Փոխանցման տուփ | Մեխանիկական |
| Ղեկ | Ձախ |
| Գույն | Կապույտ կապտամոխրագույն մետալիկ |
| Վիճակ | Բավարար |
|
Տեխնիկական անձնագրի համարը՝ KB297681, նույնացման համարը՝ W0L0TGF48X6122878, շարժիչի հզորությունը՝ 101 Ձ.ՈՒ. / 74 ԿՎՏ: Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ։ Մեքենայի վրա առկա են խազված, քերծված, վնասված հատվածներ: Հնարավոր չի եղել ստուգել շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը, սրահի վիճակը՝ նստատեղերը մաշված, անվադողերի վիճակը՝ մաշված։ Վազքի ցուցմունքը հնարավոր չի եղել ֆիքսել մարտկոցի խափանվածության պատճառով: Ավտոմեքենայի ծածկոցն ու բեռնախցիկը հնարավոր չի եղել բացել, հաշվառման վկայագիրը առկա չէ։ Ավտոմեքենան նոտարական կարգով վավերացված առուվաճառքի պայմանագրով /տարաժամկետումով/ հանդիսանում է ֆիզիկական անձի գրավի առարկա։ Գույքի հարկադիր աճուրդով վաճառքի արդյունքում գրավի պարտավորությունները ամբողջությամբ անցնում են գնորդին՝ գրավով ապահովված պարտավորությունը կազմում է 145․000 ՀՀ դրամ։
|
|
Սկիզբը: 15-06-2026 15:05
Ավարտը: 25-06-2026 15:05
Առաջարկի քայլը: 10,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ
Նախավճար: 48,000 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%
Ձեր մինիմալ առաջարկը: 970,000 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ
Copyright 2026. Design & development by G Design Group