+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույքեր   Շինություններ  

ՇԻՆՈՒԹՅՈՒՆ, ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ

  • Լոտի համար 27005
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 518,775,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 518,775,000 դրամ
  • Սկիզբը: 10-07-2026 15:10
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժին
Քաղաք/մարզ Երևան
Համայնք Կենտրոն
Հասցե ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի, թիվ 4/6 շինություն
Մակերես (քմ) 474.6
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 1491219
Կադաստրային ծածկագիրը 01-006-0619-0009

Արտաքին պատերը՝ երկաթբետոն, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ երկաթբետոն, տանիքածածկը՝ թիթեղյա, մուտքի դռները՝ մետաղական իրանով, պատուհանները՝ մետաղապլաստե, մի մասը՝ ճաղավանդակներով, ներքին դռները՝ փայտյա և մետաղապլաստե, հատակը՝ հիմնականում սալիկապատված, լավ որակի կերամիկական սալիկներ, սենյակներում առկա է նաև լամինատ, պատերը և առաստաղը՝ բարձրակարգ ճարտարապետական լուծումներով և գիպսաստվարաթղթե զարդանախշերով, բարձրորակ ներկանյութերով և պաստառներով ձևավորված, սանհանգույցները՝ սալիկապատ, ունի էլ․ հոսանք, գազ, ջուր: Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, կառույցի սպասարկման համար հողամաս՝ 1540քմ։

Հարկային մարմնի 13․03․2026թ․ թիվ 177872 որոշմամբ կիրառված է սահմանափակում, որը գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումից հետո կհանվի հարկային մարմնի կողմից։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438