+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա VAZ 2106

  • Լոտի համար 26980
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 450,000 դրամ
  • Մեկնարկային գին 172,186 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 172,186 դրամ
  • Սկիզբը: 08-10-2026 14:34
  • Աճուրդ: 8
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Էջմիածնի տարածաշրջանի բաժանմունք
Գտնվելու վայրը ք․ Էջմիածին
Մեքենայի մակնիշ LADA (ВАЗ)
Մեքենայի մոդել 2106
Թողարկման տարեթիվ 1986
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Մեխանիկական
Ղեկ Ձախ
Գույն Սպիտակ
Վիճակ Անսարք

Տեխնիկական անձնագրի համարը՝ KB763533, նույնացման համարը՝ XTA210630G1473462, շարժիչի հզորությունը՝ 80 Ձ.ՈՒ. / 59 ԿՎՏ: Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ։ Ավտոմեքենայի վրա առկա են խազված, քերծված, վնասված տեղեր, վնասված են շարժիչի ծածկոցը, դիմացի աջ անվաթևը, դիմացի աջ լուսաձակները, ջերմափոխանակիչի երեսպատիչը, դիմացի հողմապակին, բեռնախցիկի ծածկոցը, հետևի աջ անվաթևը և դուռը։ Հնարավոր չի եղել ֆիքսել վազքի ցուցմունքը, ստուգել շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը, անվադողերը` մաշված, տեղադրված է գազաբալոն։ Տեխնիկական անձնագիրը կասեցված է, նույնացման համարը բացակայում է։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438