





ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈւՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅՈւՆ
ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ





| Գտնվելու վայրը | ք. Վարդենիս, Ազգալդյան փող., թիվ 3 ՀՊՏ |
| Վարույթն իրականացնող | Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժնի Մարտունի-Վարդենիս բաժանմունք |
| Մեքենայի մակնիշ | SEAT |
| Թողարկման տարեթիվ | 2000 |
| Թափքի տեսակ | Ունիվերսալ |
| Շարժիչ | Բենզին |
| Փոխանցման տուփ | Մեխանիկական |
| Ղեկ | Ձախ |
| Գույն | Կանաչ մետաղական |
| Վիճակ | Լավ |
|
Տեխնիկական անձնագրի համարը՝ AL747077, նույնացման համարը՝ VSSZZZ6KZYR182951, շարժիչի հզորությունը՝ 75 Ձ.ՈՒ. / 55 ԿՎՏ: Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Թափքի վրա առկա են խազված, ներկաշերտը՝ խամրած, կոռոզիայի ենթարկված, ներկածածկույթը գունաթափված, անվադողերը՝ կիսամաշ, սրահի վիճակը՝ բավարար, նստատեղերը՝ կտորե, մաշված տեղերով։ Բանալիների բացակայության պատճառով հնարավոր չի եղել բացել մեքենայի դռները, շարժիչի ծածկոցը, բեռնախցիկը, ֆիքսել վազքի ցուցմունքը, ստուգել շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը, ինչպես նաև հնարավոր չի եղել պարզել ավտոմեքենայի վրա գազաբալոնային համակարգի առկայությունը։ |
|
Սկիզբը: 14-05-2026 15:10
Ավարտը: 25-05-2026 15:10
Առաջարկի քայլը: 10,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ
Նախավճար: 28,800 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%
Ձեր մինիմալ առաջարկը: 586,000 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ
Copyright 2026. Design & development by G Design Group