+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

հաշվում ենք
Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա BMW 316TI 1.8L

  • Լոտի համար 26601
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 960,000 դրամ
  • Մեկնարկային գին 960,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 960,000 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 27-04-2026 15:06 / 07-05-2026 15:06
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Գտնվելու վայրը ք․ Աշտարակ
Վարույթն իրականացնող Արագածոտնի մարզային բաժին
Մեքենայի մակնիշ BMW
Մեքենայի մոդել 3 Series
Թողարկման տարեթիվ 1999
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Մեխանիկական
Ղեկ Ձախ
Գույն Մոխրագույն արծաթագույն
Վիճակ Բավարար

Տեխնիկական անձնագրի համարը՝ XB724746, նույնացման համարը՝ WBAAL11020JN21311, շարժիչի հզորությունը՝ 102 Ձ.ՈՒ. / 75 ԿՎՏ: Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Անվադողերը՝ կիսամաշ, նստատեղերը՝ կաշվե, մաշված, պատռված, հնարավոր չի եղել ստուգել շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը, առկա են խազված և վնասված տեղեր, հնարավոր չի եղել բացել բեռնախցիկը, ավտոմեքենան վթարված է, առջևի լուսարձակները վնասված են, առջևի ձախ կողային ապակին և աջ կողմի անվաթևը բացակայում են, ավտոմեքենան ենթակա է վերանորոգման:

 

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 27-04-2026 15:06

Ավարտը: 07-05-2026 15:06

Առաջարկի քայլը: 10,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 48,000 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 970,000 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438