+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա OPEL OMEGA 2.5TD

  • Լոտի համար 26346
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 317,734 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 317,734 դրամ
  • Սկիզբը: 10-09-2026 15:00
  • Աճուրդ: 13
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Վարչական ակտերով բռնագանձումների բաժին
Գտնվելու վայրը Շիրակի Մարզ
Մեքենայի մակնիշ Opel
Մեքենայի մոդել Omega
Թողարկման տարեթիվ 1995
Թափքի տեսակ Ունիվերսալ
Շարժիչ Դիզել
Փոխանցման տուփ Մեխանիկական
Ղեկ Ձախ
Գույն Կապույտ մետալիկ
Վիճակ Վատ

Տեխնիկական անձնագրի համարը՝ YG463851, նույնացման համարը՝ W0L000021S1123395, շարժիչի հզորությունը՝ 130 Ձ.ՈՒ. / 96 ԿՎՏ: Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Անվադողերը՝ մաշված, սրահի վիճակը՝ վատ, հնարավոր չի եղել ստուգել շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը, թափքը վնասված է։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438