+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույքեր   Շինություններ  

Ավտոգազալցման ճնշումային կայան, Մրգաշատ

  • Լոտի համար 26264
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 49,162,500 դրամ
  • Մեկնարկային գին 49,162,500 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 49,162,500 դրամ
  • Սկիզբը: 06-03-2026 15:00
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Արմավիրի մարզային բաժին
Քաղաք/մարզ Արմավիր
Համայնք Մրգաշատ
Հասցե Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, գ․ Մրգաշատ, Արմավիր-Երևան մայրուղի թիվ 75
Մակերես (քմ) 122․5
Սեփականության վկայականի N 2699127
Կադաստրային ծածկագիրը 04-067-705-006

Պատերը՝ տուֆ քարից, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, տանիքը՝ թիթեղ, արտաքին հարդարումը՝ սվաղված։ Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս՝ 1300 քմ մակերեսով։ Առկա են՝ ծածկոց՝ 69․2 քմ և ծածկոց 150․4 քմ մակերեսներով։ Ըստ սեփականության վկայականի լրացուցիչ նշումներ, փոփոխություններ հատվածի՝ առկա են նաև 57․2 քմ ապօրինի շինություն, 46․0 քմ ապօրինի շինություն և 0․025 հա զավթած հողամաս, որոնք չեն ներառվել գույքի գնահատման ընթացքում։

Հանդիսանում է գրավի առարկա Ամերիաբանկ ՓԲԸ-ում։ Համաձայն  Դատական ակտերի հարկադիր կատարման մասին  ՀՀ օրենքի 50 հոդվածի 2-րդ մասի՝ գրավառուն հրաժարվել է պարտավորության վաղաժամկետ կատարումից և գույքի հարկադիր աճուրդից հետո նոր սեփականատիրոջն են անցնելու նախկին գրավատուի պարտավորությունները, իսկ գույքը համարվելու է գրավ դրված գրավառուի մոտ նույն պայմաններով, ինչ առկա էին մինչև գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումը:

 


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438