+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա MERCEDES-BENZ C 180

  • Լոտի համար 26075
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 1,097,250 դրամ
  • Մեկնարկային գին 1,097,250 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 1,097,250 դրամ
  • Սկիզբը: 02-02-2026 14:30
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք՝ ք․ Սիսիան, Ադամյան 35/2 հասցե
Վարույթն իրականացնող Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժնի Տավուշի բաժանմունք
Մեքենայի մակնիշ Mercedes-Benz
Մեքենայի մոդել C-Класс
Թողարկման տարեթիվ 1995
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Ղեկ Ձախ
Գույն Մուգ կանաչ մետալիկ
Վիճակ Բավարար

Տեխնիկական անձնագրի համարը՝ YM067518, նույնացման համարը՝ WDB2020181A307027, շարժիչի հզորությունը՝ 122 Ձ.ՈՒ. / 90 ԿՎՏ։ Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ։ Ավտոմեքենայի իրանի վրա առկա են քերծված, ներկածածկույթը խամրած և վնասված հատվածներ, դիմացի ձախ թարթիչը բացակայում է, հետևի թափարգելը՝ մասնակի կոտրված, դիմապակին՝ վնասված, հետևի ձախ դռան վրա առկա են դեֆորմացված հատվածներ, շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության  աստիճանը և վազքի ցուցմունքը հնարավոր չի եղել ստուգել, սրահի վիճակը՝ բավարար, անվադողերը՝ կիսամաշ, տեղադրված է գազաբալոն։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438