+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Գյումրի

  • Լոտի համար 26072
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 10,537,500 դրամ
  • Մեկնարկային գին 10,537,500 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 10,537,500 դրամ
  • Սկիզբը: 20-01-2026 15:05
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Շիրակի մարզային բաժին
Քաղաք/մարզ Շիրակ
Համայնք Գյումրի
Հասցե Շիրակի Մարզ, համայնք Գյումրի, Հ․Մազմանյան փողոց, 1-ին նրբանցք, թիվ 8 բնակելի տուն
Մակերես (քմ) 46․57, 61․26
Հարկայնություն 2
Սեփականության վկայականի N 22012021-08-0037
Կադաստրային ծածկագիրը 08-001-1024-0036-001, 08-001-1024-0037-001

Շինությունների արտաքին պատերի շարը իրականացված է տուֆ քարով: Հիմքը` միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ երկաթբետոն, տանիքածածկը՝ թերթաքար: Առաստաղի բարձրությունը` մոտ 3 մ: Շենքերի տիպը՝ քարե, միահարկ և երկհարկանի։ Բնակելի տների ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով և պաստառապատմամբ՝ անբավարար վիճակ, հատակները՝ փայտյա, մուտքի և ներքին դռները՝ փայտյա, պատուհանների շրջանակները՝ փայտյա, սանհանգույցը՝ սալիկապատ, հին վիճակ։  Էլ.հոսանքով, և ջրով ապահովված է: Հողամասերի իրավունքի տեսակը՝ սեփականություն, սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն։ Հողամասերի ընդհանուր մակերեսը՝ 67․72քմ, 28,52քմ, 21,15քմ, 40․6քմ։ Ըստ սեփականության վկայականի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնի 08-001-1024-0038 կադաստրային ծածկագրով՝ 21.15քմ մակերեսով հողամասը հանդիսանում է մարզ Շիրակ, համայնք Գյումրի ք․ Հ․ Մազմանյան փողոց 1-ին նրբանցք 10 բնակելի տուն հասցեով տնատիրության հետ ընդհանուր համատեղ սեփականություն։ Թիվ 08-001-1024-0018 կադաստրային ծածկագրով 40․6քմ մակերեսով հողամասը գտնվում է մարզ Շիրակ, համայնք Գյումրի ք․ Հ․ Մազմանյան փողոց 1-ին նրբանցք 10 բնակելի տուն հասցեով տնատիրության հետ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 76․74քմ մակերեսով հողամասում։ 


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438