





ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈւՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅՈւՆ
ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ





| Գտնվելու վայրը | ք.Եղվարդ, Երևանյան փողոց թիվ 2 հասցե |
| Վարույթն իրականացնող | Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժին |
| Մեքենայի մակնիշ | LADA (ВАЗ) |
| Մեքենայի մոդել | 21099 |
| Թողարկման տարեթիվ | 2004 |
| Թափքի տեսակ | Սեդան |
| Շարժիչ | Բենզին |
| Փոխանցման տուփ | Մեխանիկական |
| Ղեկ | Ձախ |
| Գույն | Մոխրագույն արծաթագույն մետալիկ |
| Վիճակ | Բավարար |
|
Տեխնիկական անձնագրի համարը՝ PB509614, նույնացման համարը՝ XTA21099043573509, շարժիչի հզորությունը՝ 78 Ձ.ՈՒ. / 57 ԿՎՏ: Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Ավտոմեքենայի թափքի վրա առկա են խազված, ներկաշերտը խամրած, կոռոզիայի ենթարկված, ներկածածկույթը թափված բազմաթիվ տեղեր, անվադողերը՝ կիսամաշ, սրահի վիճակը` բավարար, նստատեղերը` կտորե, մաշված և պատառոտված տեղերով, ձախ լուսարձակի լապտի ապակին կոտրված է: Մարտկոցը լիցքաթափված լինելու պատճառով հնարավոր չի եղել ֆիքսել վազքի ցուցմունքը, շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը` բավարար։ Բեռնախցիկը հնարավոր չի եղել բացել, ինչի արդյունքում չի պարզվել ավտոմեքենայի վրա գազաբալոնային համակարգի առկայությունը։ |
|
Copyright 2026. Design & development by G Design Group