+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

հաշվում ենք
Անշարժ գույքեր   Հողամասեր   Հողամաս  

Արտադրական բազայի հողամաս, Ագարակ

  • Լոտի համար 25806
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 38,407,500 դրամ
  • Մեկնարկային գին 31,110,075 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 31,110,075 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 18-02-2026 14:44 / 02-03-2026 14:44
  • Աճուրդ: 3
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժին
Քաղաք/մարզ Արագածոտն
Համայնք Ագարակ
Հասցե Արագածոտնի մարզ, Ագարակ համայնք, արտադրական բազայի հողամաս
Մակերես (քմ) 8600
Իրավունքի տեսակը Սեփականություն
Նպատակային նշանակությունը Արդյունաբերական
Գործառնական նշանակությունը կամ հողատեսքը Արտադրական բազայի
Սեփականության վկայականի N 2723387
Կադաստրային ծածկագիրը 02-004-0202-0013

Հողատարածքի ձևը՝ բազմանկյուն։ Ըստ սեփականության վկայականի՝ առկա են ինքնակամ շինություններ 1-1 և 1-2 ծածկագրերով՝ ընդհանուր 41․9քմ մակերեսով և զավթած հողամաս՝ 0202-0013-1 ծածկագրով՝ 2000քմ մակերեսով։ Զավթած հողամասը չի գնահատվել փորձագետի կողմից։ Հողամասի վրա առկա է ինքնակամ կառուցված ներքին 15.3քմ մակերեսով պահակատուն և ընդհանուր 22․9 քմ մակերեսով ինքնակամ պարիսպ: Պահակատան պատերը՝ երկաթբետոնե, հիմքը՝ երկաթբետոնե, միաձույլ, ժապավենաձև, ծածկը՝ երկաթբետոնե, տանիքածածկը՝ թիթեղ, մուտքի դուռը և պատուհանների շրջանակները՝ մետաղապլաստե, հատակը՝ մաքրասվաղ, պատերը՝ ներկանյութ, տեղադրությունը և դիրքը՝ լավ, առկա է էլ․ հոսանք, գազ և ջուր չկա։ Առկա են Պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառված արգելանքներ, որոնք գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումից հետո կհանվեն ՊԵԿ-ի կողմից։ Ըստ սեփականության վկայականի՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն՝ պայմանով, որ գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքների պետ․ գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում։ Գույքի գնահատման ամսաթվի դրությամբ ընդհանուր հողամասի կադաստրային արժեքը կազմում է 38․199․480 ՀՀ դրամ։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 18-02-2026 14:44

Ավարտը: 02-03-2026 14:44

Առաջարկի քայլը: 100,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 1,555,504 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 31,210,075 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438