+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա MERCEDES-BENZ C 180

  • Լոտի համար 24910
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 1,125,000 դրամ
  • Մեկնարկային գին 1,125,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 1,125,000 դրամ
  • Սկիզբը: 03-11-2025 14:19
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք ք․ Եղվարդ, Երևանյան փողոց 2 հասցե
Վարույթն իրականացնող Արագածոտնի մարզային բաժին
Մեքենայի մակնիշ Mercedes-Benz
Մեքենայի մոդել C-Класс
Թողարկման տարեթիվ 1996
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Մեխանիկական
Ղեկ Ձախ
Գույն Կապույտ մետալիկ
Վիճակ Բավարար

Տեխնիկական անձնագրի համարը՝ SI813053, նույնացման համարը՝ WDB2020181AK30203, շարժիչի հզորությունը՝ 122 Ձ.ՈՒ. / 89 ԿՎՏ: Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Ավտոմեքենայի վրա են խազված հատվածներ, տանիքի ներկաշերտը՝ խամրած, ետևի լուսարձակները՝ կոտրված, վազքի ցուցիչը՝ անսարք, հնարավոր չի եղել ֆիքսել վազքի ցուցմունքը, ստուգել շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը, սրահի վիճակը՝ անբավարար, անվադողերը՝ կիսամաշ, բեռնախցիկում առկա է գազաբալոն։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438