+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Նոր Գյուղ

  • Լոտի համար 24863
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 21,150,000 դրամ
  • Մեկնարկային գին 21,150,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 21,150,000 դրամ
  • Սկիզբը: 10-11-2025 15:00
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Աբովյանի տարածաշրջանի բաժանմունք
Քաղաք/մարզ Կոտայք
Համայնք Նոր գյուղ
Հասցե Կոտայքի մարզ, համայնք Ակունք, գյուղ Նոր գյուղ, 10-րդ փողոց, թիվ 14 բնակելի տուն
Մակերես (քմ) 208․2
Հարկայնություն 2
Սեփականության վկայականի N 22062021-07-0004
Կադաստրային ծածկագիրը 07-049-0017-0018-001

Պատերը՝ տուֆ քարից, հիմքը՝ ե/բ միաձույլ, ժապավենաձև, ծածկը՝ ե/բ, տանիքածածկը՝ թիթեղ և թերթաքար։ Բնակելի տան ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով, հատակները սալիկապատ և լամինապատ, մուտքի դուռը մետաղական հիմնակմախքով է, ներքին դռները փայտյա են, պատուհանների շրջանակները մետաղապլաստե, աստիճանները՝ փայտյա։ Սեփականության իրավունքով, բնակելի կառուցապատման, բնակավայրերի նշանակության հողամաս՝ 1410 քմ մակերեսով։ Առկա են՝ թոնրատուն՝ 9․2քմ, կաթսայատուն՝ 2․1քմ, անասնաշենք՝ 28․4քմ, անասնաշենք՝ 28քմ, բաղնիք՝ 4քմ, ամառային խոհանոց՝ 11․3քմ, զուգարան՝ 1․8քմ, ավտոտնակ՝ 39․3, ծածկ՝ 26․4 քմ մակերեսներով։ Օժանդակ շինություններում ներքին հարդարանք չկա։ Անցկացված է լոկալ ջեռուցման համակարգ։ Առկա է ՊԵԿ-ի թիվ 43085602 որոշմամբ կիրառված արգելանք, որը գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումից հետո կհանվի ՊԵԿ-ի կողմից։

 


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438