+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույք   Շինություններ  

ՇԻՆՈՒԹՅՈՒՆ, ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ

  • Լոտի համար 24859
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 32,917,500 դրամ
  • Մեկնարկային գին 32,917,500 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 32,917,500 դրամ
  • Սկիզբը: 27-10-2025 14:45
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների բաժին
Քաղաք/մարզ Երևան
Համայնք Քանաքեռ-Զեյթուն
Հասցե ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ա. Մյասնիկյան պողոտա, 57/17
Մակերես (քմ) 42.4
Հարկայնություն 2
Հարկ 1
Սեփականության վկայականի N 02082023-01-0011
Կադաստրային ծածկագիրը 01-012-0341-0581-001-006

Պատերը՝ մոնոլիտ, առանց արտաքին հարդարման, մուտքի դուռը՝ երկաթյա, ներքին դռները և պատուհանները՝ մետաղապլաստե, ներքին հարդարանքը կատարված է ներկանյութերով, հատակները՝ լամինատե, սալիկապատ, սանհանգույցը՝ սալիկապատված, ունի ջուր, կոյուղի, էլ. հոսանք, գազ: 400քմ մակերեսով հողամասը հանդիսանում է բաժնային սեփականություն Ա․ Մյասնիկյան 57, 57/18, 57/19, 57/20, 57/21 հասցեների անշարժ գույքերի հետ 1/6 բաժնեմասով: Առկա է շինություն՝ 16քմ, որը հանդիսանում է բաժնային սեփականություն 1/4 բաժնեմասով Ա․ Մյասնիկյան 57/17, 57/19, 57/20, 57/21 հասցեների անշարժ գույքերի համար: Փաստացի անշարժ գույքը շահագործվում է որպես բնակարան, բայց վկայականում հողամասի նշանակությունը հասարակական է: Քանի որ անշարժ գույքը օգտագործվում է որպես բնակարան, և ընդհանուր շենքը բազմաբնակարանային շահագործման նորմերով է կառուցված, ուստի տվյալ գույքը գնահատվել է որպես բնակարան։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438