+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Վանաձոր

  • Լոտի համար 24839
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 14,298,750 դրամ
  • Մեկնարկային գին 14,298,750 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 14,298,750 դրամ
  • Սկիզբը: 17-11-2025 14:44
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Լոռու մարզային բաժին
Քաղաք/մարզ Լոռի
Համայնք Վանաձոր
Հասցե Լոռու մարզ, ք. Վանաձոր, Աբեղյան փողոց, թիվ 5 բնակելի տուն
Մակերես (քմ) 170.81
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 22122014-06-0034
Կադաստրային ծածկագիրը 06-001-0763-0055

Ունի կիսանկուղ, արտաքին պատերը՝ տուֆ քարից, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ երկաթբետոն, տանիքածածկը՝ թիթեղյա, ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով, հատակները՝ փայտյա և բետոնապատ, մուտքի դուռը՝ մետաղական հիմնակմախքով, ներքին դռները և պատուհանների շրջանակները՝ փայտյա, պատերի վրա առկա են խունացած, բորբոսնած, գաջածածկույթի պոկված և թափված հատվածներ, սանհանգույցը՝ առանց հարդարման, ունի էլ․ հոսանք, գազ, ջուր, կիսանկուղում և օժանդակ շինություններում ներքին հարդարանք իրականացված չէ։ Առկա են ավտոտնակ՝ 7.88քմ, մառան՝ 9.96քմ, անասնաշենք՝ 25.66քմ: Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 448քմ։ Հողամասի վրա առկա է ինքնակամ կառույց՝ 10․62քմ օժանդակ շինություն։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438