+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա VAZ 21051

  • Լոտի համար 24713
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 412,500 դրամ
  • Մեկնարկային գին 412,500 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 412,500 դրամ
  • Սկիզբը: 16-10-2025 14:30
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք ք․ Եղվարդ, Երևանյան փողոց 2 հասցե
Վարույթն իրականացնող Լոռու մարզային բաժին
Մեքենայի մակնիշ LADA (ВАЗ)
Մեքենայի մոդել 2105
Թողարկման տարեթիվ 1990
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Մեխանիկական
Ղեկ Ձախ
Գույն Կապույտ երկնագույն
Վիճակ Սարքին

Տեխնիկական անձնագրի համարը՝ SH681763, նույնացման համարը՝ XTA210510L1118373, շարժիչի հզորությունը՝ 64 Ձ.ՈՒ. / 48 ԿՎՏ։ Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով։ Զննման ընթացքում պարզվեց, որ ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ։ Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ։ Ավտոմեքենայի վրա առկա են քերծված,  վնասված, ջարդված, ներկաշերտը թափված բազմաթիվ դետալներ: Հետևի թափարգելը բացակայում է: Ավտոմեքենայի վազքի ցուցմունքը, շարժիչի աշխատունակության աստիճանը, փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը հնարավոր չի եղել ստուգել մարտկոցի բացակայության պատճառով: Սրահի վիճակը՝ վատ, նստատեղերի վրա առկա են մաշված և գունաթափված կտորներ, անվադողերը՝ միջինից ցածր մաշվածության։ Տեղադրված է գազի բալոն:

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438