+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույք   Շինություններ  

ՇԻՆՈՒԹՅՈՒՆ, ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ

  • Լոտի համար 24670
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 2,250,000 դրամ
  • Մեկնարկային գին 2,250,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 2,250,000 դրամ
  • Սկիզբը: 05-11-2025 15:02
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժին
Քաղաք/մարզ Երևան
Համայնք Կենտրոն
Հասցե ք․ Երևան, Կենտրոն, Արգիշտիի փողոց 11/11 շենք, 132
Մակերես (քմ) 7․3
Հարկայնություն 14
Հարկ -1
Սեփականության վկայականի N 14052020-01-0198
Կադաստրային ծածկագիրը 01-006-0307-0372-001-132

Կառույցի տիպը՝ մոնոլիտ, արտաքին և ներքին հարդարանքը բացակայում է, ունի էլ․ հոսանք։  

Համաձայն 11.03.2014թ. հ 1048 համաձայնագրի ք. Երևան, Արգիշտի փողոց 11/13 հասցեում գտնվող հողամասի և կառուցվող շինության, Արգիշտի 11/12 հասցեում գտնվող շինության -1;-2;-3 հարկերի նկատմամբ առկա են օգտագործման սահմանափակումներ: 

Սահմանափակումների վերաբերյալ համաձայնություն են ձեռք բերվել հետևյալի մասին՝ կողմերը պարտավորվում են սույն համաձայնագրի կնքմանը հաջորդող 1 (մեկ) տարվա ընթացքում կնքել կամավոր սերվիտուտի պայմանագիր, որն ընդգրկելու է հետևյալ էական պայմանները՝ ք․ Երևան Արգիշտի 11/12 (շենք 1) և ք․ Երևան Արգիշտի 11/11 (շենք 2) հասցեների վերաբերյալ․
1․1 Կողմ 1-ը պարտավորվում է կողմ 2-ին տրամադրել շենքի 1-ի -1,-2 և -3 հարկի ընդհանուր օգտագործման տարածքներից սույն համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող հավելվածներ 1,2,3-ում «Բ» նշումով գծանշված հատվածները այսուհետ (միասին տարածք 1) սահմանափակ օգտագործման իրավունք (սերվիտուտ) իսկ կողմ 2-ը պարտավորվում է տարածք 1-ը օգտագործել պայմանագրին համապատասխան:
1․2 Կողմ 2-ըպարտավորվում է կողմ 1-ին տրամադրել ք․ Երևան Կենտրոն Արգիշտի փողոց 11/13 հասցեում գտնվող 466,7 (չորս հարյուր վաթսունվեց ամբորջ յոթ տասնորդական) քմ․ մակերեսով հողամասի (այսուհետ տարածք 2) ինչպես նաև նրա վրա կառուցվող շենք շինությունների սահմանափակ օգտագործման իրավունք (սերվիտուտ) սույն համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող հավելված 1-ում «Ա» նշումով գծանշված հատվածները իսկ կողմ 1-ը պարտավորվում է տարածք 2-ը օգտագործել պայմանագրին համապատասխան:
1․3 Կողմ 1-ը տրամադրում է կողմ 2-ին, իսկ կողմ 2-ը կողմ 1-ին, համապառասխանաբար շենք 1-ի և շենք 2-ի միմյանց հետ փոխկապակցված ինժիներատեխնիկական սարքավորումները, ենթակառուցվածքները (կոյուղագծեր, օդատար ուղիներ և այլն) սպասարկող տարածքների սահմանափակ օգտագործման իրավունք (սերվիտուտ), իսկ կողմերը պարտավորվում են դրանք օգտագործել պայմանագրին համապատասխան:

Առկա են ՀՀ ՊԵԿ-ի հարկ վճարողի արգելանքի ենթակա այլ գույքի վրա արգելանք դնելու մասին 18.06.2025թ. No. 156543/2 և 05.05.2025թ. No. 153044/2 որոշումներով կիրառված արգելանքներ, որոնք գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումից հետո կհանվեն ՀՀ ՊԵԿ-ի կողմից։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438