+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Վաղարշապատ

  • Լոտի համար 24231
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 137,400,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 137,400,000 դրամ
  • Սկիզբը: 09-10-2025 15:14
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Էջմիածնի տարածաշրջանի բաժանմունք
Քաղաք/մարզ Արմավիր
Համայնք Էջմիածին
Հասցե Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, ք․ Էջմիածին, Մ․ Նալբանդյան փողոց, թիվ 2 բնակելի տուն
Մակերես (քմ) 564․7
Հարկայնություն 2
Սեփականության վկայականի N 30112022-04-0041
Կադաստրային ծածկագիրը 04-002-0086-0055

Ունի նկուղ և կիսանկուղ, պատերը՝ տուֆ քար և երկաթբետոն, արտաքինից երեսպատված, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ երկաթբետոն, տանիքածածկը՝ մետաղական թիթեղներ, ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով, հատակները՝ սալիկապատ, մանրատախտակ, ներքին դռները՝ փայտյա, պատուհանների շրջանակները՝ մետաղապլաստե, մուտքի դուռը՝ մետաղական հիմնակմախքով, սանհանգույցը՝ սալիկապատ, ունի էլ. հոսանք, գազ, ջուր, անցկացված է լոկալ ջեռուցման համակարգ, բակում առկա է լողավազան և տաղավար, կիսանկուղում առկա է սալիկապատված լողավազան։ Լողավազան՝ 26․3քմ, ծածկ՝ 11․1քմ։ Առկա են նաև 62․4քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ շինություններ։ Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 680քմ։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438