+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա MAZDA 6 3.7

  • Լոտի համար 24066
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 750,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 750,000 դրամ
  • Սկիզբը: 15-09-2025 14:56
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Գտնվելու վայրը ք․ Երևան, Դավիթաշեն, ավտոբուսների հավաքակայան
Վարույթն իրականացնող Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժին
Մեքենայի մակնիշ Mazda
Մեքենայի մոդել 6
Թողարկման տարեթիվ 2011
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Ավտոմատ
Ղեկ Ձախ
Գույն Սև
Վիճակ Անսարք

Տեխնիկական անձնագրի համարը՝ PI205217, նույնացման համարը՝ 1YVHZ8CB9C5M15789, շարժիչի հզորությունը՝ 272 Ձ.ՈՒ. / 200 ԿՎՏ: Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ:

Անվադողերը, առջևի անվահեծերը, առջևի թափարգելը, ձախակողմյան անվաթևը և առջևի լուսարձակները բացակայում են, դիմապակու վրա առկա են երկայնական և լայնական ճաքեր և կոտրվածքներ, սրահը գտնվում է  անմխիթար վիճակում, գրեթե ամբողջ իրանի վրա առկա են քերծված, վնասված, դեֆորմացված, գունաթափված, ինչպես նաև վթարված հատվածներ, բեռնախցիկը հնարավոր չի եղել բացել, մարտկոցի լիցքաթափված լինելու պատճառով հնարավոր չի եղել ֆիքսել վազքի ցուցմունքը, ընթացային մասի որոշ դետալներ և հանգույցներ գտնվում են կոտրված և վնասված վիճակում, ավտոմեքենան ունի ընդհանուր առմամբ անբավարար ապրանքային տեսք և տեխնիկական վիճակ:

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438