+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա NISSAN JUKE 1.6L

  • Լոտի համար 23966
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 2,970,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 2,970,000 դրամ
  • Սկիզբը: 11-09-2025 14:50
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք՝ ք. Եղվարդ, Երևանյան փողոց 2 հասցե
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժին
Մեքենայի մակնիշ Nissan
Մեքենայի մոդել Juke
Թողարկման տարեթիվ 2013
Թափքի տեսակ Հետչբեկ
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Ավտոմատ
Ղեկ Ձախ
Գույն Կարմիր բալագույն մետալիկ
Վիճակ Լավ

Տեխնիկական անձնագրի համարը՝ XB906304, նույնացման համարը՝ SJNFBAF15Z6415343, շարժիչի հզորությունը՝ 117 Ձ.ՈՒ. / 86 ԿՎՏ։ Ավտոմեքենան տեղազննվել է ակնադիտական եղանակով։ Տեղազննության օրվա դրությամբ ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ։ Ավտոմեքենայի վրա առկա են խազված, վնասված տեղեր։ Հնարավոր չի եղել ֆիքսել վազքի ցուցմունքը, ստուգել շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը, սրահի վիճակը՝ բավարար, անվադողերը՝ կիսամաշված։

 

Հանդիսանում է գրավի առարկա։ Համաձայն  Դատական ակտերի հարկադիր կատարման մասին  ՀՀ օրենքի 50 հոդվածի 2-րդ մասի՝ գրավառուն հրաժարվել է պարտավորության վաղաժամկետ կատարումից և գույքի հարկադիր աճուրդից հետո նոր սեփականատիրոջն են անցնելու նախկին գրավատուի պարտավորությունները, իսկ գույքը համարվելու է գրավ դրված գրավառուի մոտ նույն պայմաններով, ինչ առկա էին մինչև գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումը: Առկա է Պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառված արգելանք:

 

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438