+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

հաշվում ենք
Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա NISSAN CUBE 1.4

  • Լոտի համար 23931
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 855,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 855,000 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 26-08-2025 14:57 / 05-09-2025 14:57
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք` ք․ Եղվարդ, Երևանյան փողոց 2
Վարույթն իրականացնող Արարատի և Վայոց Ձորի մարզային բաժին
Մեքենայի մակնիշ Nissan
Մեքենայի մոդել Cube
Թողարկման տարեթիվ 2005
Թափքի տեսակ Ունիվերսալ
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Ավտոմատ
Ղեկ Աջ
Գույն Սպիտակ
Վիճակ Վատ

Տեխնիկական անձնագրի համարը՝ PR981235, նույնացման համարը՝ BZ11-239712, շարժիչի հզորությունը՝ 98 Ձ.ՈՒ. / 72 ԿՎՏ: Ավտոմեքենայի զննումն իրականացվել է ակնադիտական զննության եղանակով, տրանսպորտային միջոցը ընդհանուր առմամբ ունի բավարար ապրանքային տեսք և անբավարար տեխնիկական վիճակ, անվադողերը՝ կիսամաշ, սրահը՝ բավարար, դիմապակու վրա առկա են երկայնական և լայնական ճաքեր, հետևի թափարգելի, բեռնախցիկի ծածկոցի և իրանի այլ հատվածների վրա առկա են քերծված, վնասված, դեֆորմացված և գունաթափված հատվածներ, մարտկոցի լիցքաթափված վիճակում լինելու պատճառով հնարավոր չի եղել ֆիքսել վազքի ցուցմունքը, ավտոմեքենան գտնվում է ոչ աշխատանքային վիճակում, ընթացքային մասերը, ագրեգատները, հանգույցները, լրակազմության մեջ մտնող դետալներն ունեն նախընթաց տարիների շահագործման հետևանքով բնական մաշվածություն, որակի և գոյապաշարի որոշակի կորուստ։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 26-08-2025 14:57

Ավարտը: 05-09-2025 14:57

Առաջարկի քայլը: 10,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 42,750 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 865,000 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438