+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

հաշվում ենք
Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա OPEL ZAFIRA 1.6

  • Լոտի համար 23803
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 1,856,250 դրամ
  • Մեկնարկային գին 1,503,563 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 1,503,563 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 25-09-2025 14:55 / 06-10-2025 14:55
  • Աճուրդ: 3
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք` ք․ Եղվարդ, Երևանյան փողոց 2
Վարույթն իրականացնող Աբովյանի տարածաշրջանի բաժանմունք
Մեքենայի մակնիշ Opel
Մեքենայի մոդել Zafira
Թողարկման տարեթիվ 2002
Թափքի տեսակ Ունիվերսալ
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Մեխանիկական
Ղեկ Ձախ
Գույն Կապույտ երկնամոխրագույն մետալիկ
Վիճակ Բավարար

Տեխնիկական անձնագրի համարը՝ XH216277, նույնացման համարը՝ W0L0TGF7522182375, շարժիչի հզորությունը՝ 101 Ձ.ՈՒ. / 74 ԿՎՏ: Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ: Անվադողերը՝ կիսամաշ, սրահը՝ մաշված, պատռված, դիմացի թափարգելը և աջակողմյան դուռը՝ վնասված, առկա են քերծված, վնասված տեղեր, վազքի ցուցմունքը, շարժիչը և փոխանցման տուփը հնարավոր չէր ստուգել, տեղադրված է գազաբալոնային համակարգ։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 25-09-2025 14:55

Ավարտը: 06-10-2025 14:55

Առաջարկի քայլը: 50,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 75,178 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 1,553,563 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438