




ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈւՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅՈւՆ
ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ
Վարույթն իրականացնող | Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժին |
Քաղաք/մարզ | Շիրակ |
Համայնք | Գյումրի |
Հասցե | Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Շչորսի փողոց, թիվ 4 բռնցքամարտի դահլիճ |
Մակերես (քմ) | 461․75 |
Հարկայնություն | 1 |
Սեփականության վկայականի N | 01082019-08-0022 |
Կադաստրային ծածկագիրը | 08-001-0761-0000 |
Արտաքին պատերը՝ տուֆ քարից, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ երկաթբետոնե, տանիքածածկը՝ թերթաքար, ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով, պատերի վրա առկա են գաջածածկույթի և ներկածածկույթի խունացած և պոկված տեղամասեր, հատակների մի մասը՝ հղկված բետոն, մի մասը՝ մանրատախտակ, ներքին դռները և պատուհանների շրջանակները՝ փայտյա, ունի էլ․ հոսանք, գազ, ջուր։ Վարձակալության իրավունքով, բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս՝ 580քմ։ Ըստ սեփականության վկայականի հողամասի գրանցված իրավունքի տեսակը վարձակալություն է, ինչի պատճառով հողամասի շուկայական արժեքի հաշվարկ փորձագետի կողմից չի կատարվել։ Ըստ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված անշարժ գույքի միավորի որակական և քանակական բնութագրերի վերաբերյալ տեղեկանքի պատճենի՝ շինության վնասվածության աստիճանը 3-րդ կարգի է։ Ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարի 08.12.2009թ. թիվ N 282-Ն բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և վկայագրավորման (անձնագրավորման) մեթոդական ցուցումները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 1998 թվականի նոյեմբերի 25-ի N 168 հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին հրամանի 3-րդ կարգի մաշվածության աստիճանի մաշվածության տոկոսը կազմում է 41-60, տեխնիկական վիճակի գնահատականը անբավարար է և կոնստրուկտիվ տարրերի շահագործումը հնարավոր է միայն կապիտալ նորոգումից հետո։ Առկա են ՊԵԿ-ի 19․06․2024թ. թիվ 126111/2, 16․10․2024թ. թիվ 133405/2, 12․03․2024թ. թիվ ԱՀ122169/2, 12․03․2024թ. թիվ ԱՀ109234/2, 21․05․2024թ. թիվ ԱՀ127957/2 որոշումներով կիրառված արգելանքներ, որոնք գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումից հետո կհանվեն ՀՀ ՊԵԿ-ի կողմից։ Փորձագետի եզրակացություն #1 - Բեռնել |
Copyright 2025. Design & development by G Design Group