+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա AUDI Q7 3.0T

  • Լոտի համար 23470
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 4,635,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 4,635,000 դրամ
  • Սկիզբը: 21-07-2025 14:40
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Գտնվելու վայրը Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ի հատուկ պահպանվող տարածք
Վարույթն իրականացնող Լոռու մարզային բաժին
Մեքենայի մակնիշ Audi
Մեքենայի մոդել Q7
Թողարկման տարեթիվ 2011
Թափքի տեսակ Ունիվերսալ
Շարժիչ Բենզին
Ղեկ Ձախ
Գույն Սև
Վիճակ Անսարք

Տեխնիկական անձնագրի համարը՝ XB632911, նույնացման համարը՝ WA1DGBFE2CD003310, շարժիչի հզորությունը՝ 272 Ձ.ՈՒ. / 200 ԿՎՏ։ Ավտոմեքենան գտնվում է վթարի հետևանքով վնասված, անաշխատունակ վիճակում։ Վթարի հետևանքով առջևի լայնակահեծանը շեղածռված, շարժիչը տեղաշարժված է։ Անվերականգնելի վնասված են շարժիչի խցիկի ծածկոցը, առջևի աջ և ձախ անվաթևերը պաշտպանիչներով, առջևի թափարգելը, առջևի ուժեղարարը, ենթադիմածածկոցը, աջ և ձախ լոնժերոները, ջերմափոխանակիչը, օդափոխիչը ամրաշրջանակներով։ Հետևի ձախ անվաթևը, ձախ կողմի առջևի և հետևի դռները վնասված են, դեֆորմացված։ Դիմահար ապակին կոտրված է, կողային հայելիները բացակայում են։ Թափքի վրա առկա են փոս ընկած, քերծված, խազված տեղեր, անվադողերը նորմալ վիճակ, սրահը՝ բավարար վիճակ։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438