+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույք   Շինություններ  

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ, ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ

  • Լոտի համար 23120
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 178,319,475 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 178,319,475 դրամ
  • Սկիզբը: 03-07-2025 14:40
  • Աճուրդ: 3
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների բաժին
Քաղաք/մարզ Երևան
Համայնք Շենգավիթ
Հասցե ք. Երևան, Շենգավիթ, Արտաշիսյան փողոց 93/1
Մակերես (քմ) 91․9
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 20082019-01-0318
Կադաստրային ծածկագիրը 01-011-0129-0070

Առկա են գործարան, արտադրամաս՝ 91․9քմ, արտադրամաս՝ 12քմ, պահեստ՝ 391քմ, պահեստ՝ 940․1քմ։ Շինության արտաքին պատերը՝ տուֆ քարից, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ երկաթբետոն, տանիքածածկը՝ թիթեղյա և թերթաքար։ 91.9քմ մակերեսով գործարան, արտադրամասը ներկայումս ծառայում է որպես վարչական տարածք, ներքին հարդարանքն իրականացված է ներկանյութերով, հատակների մի մասը՝ լամինապատ, մի մասը՝ սալիկապատ, պատուհանների շրջանակները և ներքին դռները՝ մետաղապլաստե, սանհանգույցը՝ սալիկապատ, տեղադրված է օդորակիչ։ 12քմ մակերեսով արտադրամասի ներքին հարդարանքն իրականացված է յուղաներկմամբ, հատակը՝ հղկված բետոն։ 391քմ պահեստի ներքին հարդարանքն իրականացված է ներկանյութերով, պատերի և առաստաղների վրա առկա են ներկածածկույթի և գաջածածկույթի պոկված և խունացած տեղամասեր, պատուհանների շրջանակները և ներքին դռները՝ փայտյա, հատակը՝ հղկված բետոն, տեղադրված են մետաղական դարպասներ։ 940․1քմ մակերեսով պահեստում ներքին հարդարանք իրականացված չէ։ Սեփականության վկայականում նշված 699քմ մակեերսով ծածկը փաստացի բացակայում է և փորձագետի կողմից չի ներառվել հաշվարկներում։ էլ. հոսանքով և ջրով ապահովված չէ: Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, արդյունաբերական օբյեկտների հողամաս՝ 5000քմ։ 

Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է 04.10.2005թ. թիվ 199-Ն ՀՀ օրենքի 23-րդ (ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ) հոդվածի պահանջների համաձայն, պայմանով՝ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում:

 


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438