+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

հաշվում ենք
Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա VAZ 21074 I

  • Լոտի համար 23077
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 668,250 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 668,250 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 26-06-2025 14:30 / 07-07-2025 14:30
  • Աճուրդ: 3
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք ք․ Եղվարդ, Երևանյան փողոց 2 հասցե
Վարույթն իրականացնող Լոռու մարզային բաժին
Մեքենայի մակնիշ LADA (ВАЗ)
Մեքենայի մոդել 2107
Թողարկման տարեթիվ 2005
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Փոխանցման տուփ Մեխանիկական
Ղեկ Ձախ
Գույն Մուգ կապույտ
Վիճակ Սարքին

Տեխնիկական անձնագրի համարը՝ PH258877, նույնացման համարը՝ XTA21047062278851, շարժիչի հզորությունը՝ 75 Ձ.ՈՒ. / 55 ԿՎՏ։ Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով։ Զննման ընթացքում պարզվեց, որ ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ։ Արտաքին զննության ժամանակ միշտ չէ, որ հնարավոր է լինում հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ։Ավտոմեքենայի արտաքին տեսքը պատկերված է սույն տեղեկանքին կից լուսանկարչական հավելվածում, որը հանդիսանում է տեղեկանքի անբաժանելի մասը։ Ավտոմեքենայի վրա առկա են քերծված,  վնասված, ներկաշերտը թափված դետալներ: Մեքենայի վազքի ցուցմունքը 69.849 կմ, շարժիչի աշխատունակության աստիճանը, փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը հնարավոր չի եղել ստուգման՝ մարտկոցի անսարք լինելու պատճառով, սրահի վիճակը՝ բավարար, նստատեղերի վրա առկա են պատռված և գունաթափված կտորներ, անվադողերը՝ միջինից բարձր մաշվածության։ Ավտոմեքենան աշխատում է բենզինով:

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 26-06-2025 14:30

Ավարտը: 07-07-2025 14:30

Առաջարկի քայլը: 10,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 33,413 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 678,250 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438