+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

հաշվում ենք
Անշարժ գույք   Շինություններ  

ԿԻՆՈԹԱՏՐՈՆ, ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ

  • Լոտի համար 22461
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 580,275,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 580,275,000 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 17-04-2025 15:00 / 28-04-2025 15:00
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժին
Քաղաք/մարզ Երևան
Համայնք Շենգավիթ
Հասցե ք․ Երևան, Շենգավիթ համայնք, Արշակունյաց պողոտա 38
Մակերես (քմ) 1513․7
Հարկայնություն 3
Սեփականության վկայականի N 2609106
Կադաստրային ծածկագիրը 01-011-0368-0019

Շենքը բաղկացած է նկուղից և վերգետնյա երեք հարկերից, նկուղի մակերեսը կազմում է 119․3քմ, պատերը՝ տուֆ քարից, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն։ Առաջին հարկի մակերեսը կազմում է 519․85քմ, երկրորդ հարկը բաժանված է հինգ մասերից՝ որոնց մակերեսները կազմում են 84․7քմ, 155․7քմ, 204․4քմ, 35․4քմ և 84․7քմ, երրորդ հարկի մակերեսը կազմում է 28․5քմ։ Շինության պատերը՝ տուֆ քարից, արտաքինից երեք կողմից սրբատաշ քարով հարդարված, չորրորդ կողմը առանց արտաքին հարդարման, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ երկաթբետոն, տանիքածածկը՝ թիթեղյա։ Կինոթատրոնի առաջին հարկի ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով, հատակների մի մասը՝ սալիկապատ, մի մասը՝ հղկված բետոն, նկուղի ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով և տրավերտինե սալիկներով, առաստաղների մի մասը՝ կախովի, գիպսաստվարաթղթով հավաքված, հատակը՝ սալիկապատ, երկրորդ և երրորդ հարկերում ներքին հարդարանքը գտնվում է քանդված վիճակում, հատակները՝ բետոնյա, պատերի գաջածածկույթները պոկված և թափված վիճակում են, պատերի վրա առկա են ճաքեր, պատուհանների շրջանակները մի մասը՝ մետաղական, մի մասը՝ մետաղապլաստե, սանհանգույցները՝ սալիկապատ, առկա են էլ․ հոսանք, ջուր։ Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, շինության սպասարկման համար հողամաս՝ 938․4քմ։

Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է 04.10.2005թ. թիվ 199-Ն ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջների համաձայն, պայմանով՝ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում:


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 17-04-2025 15:00

Ավարտը: 28-04-2025 15:00

Առաջարկի քայլը: 100,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 29,013,750 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 580,375,000 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438