+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

հաշվում ենք
Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Լենուղի

  • Լոտի համար 21961
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 5,697,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 5,697,000 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 06-03-2025 12:56 / 17-03-2025 12:56
  • Աճուրդ: 2
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Արմավիրի մարզային բաժին
Քաղաք/մարզ Արմավիր
Համայնք Լենուղի
Հասցե Արմավիրի մարզ, համայնք Լենուղի, 3 փողոց, թիվ 78 բնակելի տուն
Մակերես (քմ) 205
Հարկայնություն 2
Սեփականության վկայականի N 08092015-04-0004
Կադաստրային ծածկագիրը 04-044-0001-0004

Ունի նկուղ, արտաքին պատերը՝ տուֆ քարից, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ երկաթբետոն և փայտ, տանիքածածկը՝ թերթաքար, ներքին հարդարանքի մի մասը իրականացված է ներկանյութերով, անբավարար վիճակում, առկա են ներկածածկույթի և գաջածածկույթի պոկված և խունացած հատվածներ, հատակները՝ փայտյա և բետոնապատ, ներքին դռները՝ փայտյա, պատուհանների շրջանակները՝ փայտյա և  մետաղապլաստե, մուտքի դուռը՝ մետաղական իրանով, բնակելի տան մի մասում և նկուղում ներքին հարդարանք իրականացված չէ, աստիճանները՝ փայտյա, անբավարար վիճակում, սանհանգույցի հատակը՝ բետոնապատ, պատերը՝ գաջապատ, ունի էլ․ հոսանք, ջուր։ Առկա են թոնրատուն՝ 12․9քմ, պարիսպ՝ 6․4քմ (12.8խմ)։ Ըստ սեփականության վկայականի լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնի առկա են 47․8քմ մակերեսով ինքնակամ շինություններ՝ բնակելի տուն՝ 10․9քմ, կիսակառույց՝ 27․8քմ, անասնաշենք՝ 9․1քմ։ Օժանդակ շինությունները և ինքնակամ կառուցված շինությունները ներքին հարդարանք չունեն, անբավարար վիճակում։ Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 1693քմ։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 06-03-2025 12:56

Ավարտը: 17-03-2025 12:56

Առաջարկի քայլը: 50,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 284,850 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 5,747,000 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438