+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

հաշվում ենք
Հաստոցներ / սարքավորումներ  

Ալրաղաց МУК-500

  • Լոտի համար 21344
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 1,208,751 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 1,208,751 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 17-04-2025 14:40 / 28-04-2025 14:40
  • Աճուրդ: 10
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժին
Գտնվելու վայրը Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 2-րդ Արդյունաբերական 11/1 շենք

Ըստ արտաքին ակնադիտական հետազոտման, ալրաղացման համակարգն ունի ընդհանուր առմամբ անբավարար ապրանքային տեսք և տեխնիկական վիճակ: Բացակայում են ալրաղացի վիբրատորների էլեկտրոշարժիչները, ինչպես նաև այլ դետալներ, հանգույցներ և/կամ պահեստամասեր: Ալրաղացման համակարգի կառավարման վահանակը գտնվում է անմխիթար վիճակում: Հետազոտվող ալրաղացման համակարգի արտադրողականությունը կազմում է 500կգ/ժամ: Ալրաղացման համակարգը հետազոտման պահին գտնվում էր փակ տանիքով տարածքում: Իրանի վրա առկա են գունաթափված, դեֆորմացված, ինչպես նաև կոռոզիայով պատված հատվածներ: Ալրաղացման համակարգը հետազոտման պահին գտնվում էր ոչ աշխատանքային վիճակում, քանի որ բացակայում էին վիբրատորների էլեկտրոշարժիչները, ինչպես նաև կառավարման վահանակը գտնվում էր անմխիթար վիճակում, դրա ընթացային մասերը, ագրեգատները, հանգույցները, լրակազմության մեջ մտնող դետալներն ունեն նախընթաց տարիների շահագործման հետևանքով բնական մաշվածություն, որակի և գոյապաշարի որոշակի կորուստ:

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 17-04-2025 14:40

Ավարտը: 28-04-2025 14:40

Առաջարկի քայլը: 50,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 60,438 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 1,258,751 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438