+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

հաշվում ենք
Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա NISSAN ALTIMA 2.5

  • Լոտի համար 20205
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 1,505,750 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 1,505,750 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 14-11-2024 14:50 / 25-11-2024 14:50
  • Աճուրդ: 6
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք ք․ Եղվարդ, Երևանյան փողոց 2 հասցե
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների բաժին
Մեքենայի մակնիշ Nissan
Մեքենայի մոդել Altima
Թողարկման տարեթիվ 2010
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Ղեկ Ձախ
Գույն Սպիտակ մարգարիտ
Վիճակ Բավարար

Տեխնիկական անձնագրի համարը՝ PE183361, նույնացման համարը՝ 1N4AL2AP5AN461529, շարժիչի հզորությունը՝ 175 Ձ.ՈՒ. / 129 ԿՎՏ։ Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով։ Զննման ընթացքում պարզվեց, որ ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և  հանգույցները նախընթաց  շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Ավտոմեքենայի վրա առկա են քերծված, վնասված, ներկաշերտը թափված տեղեր, դիմացի ձախ լուսարձակը և թարթիչը կոտրված են։ Հնարավոր չի եղել ստուգել շարժիչի և փոխանցման տուփի աշխատունակության աստիճանը, անվադողերը՝ կիսամաշ, սրահը՝ կտոր, տեղադրված է գազ։ Բեռնախցիկը հնարավոր չի եղել բացել։ Հանդիսանում է գրավի առարկա Մոգո ՈՒՎԿ-ում։ Համաձայն  Դատական ակտերի հարկադիր կատարման մասին  ՀՀ օրենքի 50 հոդվածի 2-րդ մասի՝ գրավառուն հրաժարվել է պարտավորության վաղաժամկետ կատարումից և գույքի հարկադիր աճուրդից հետո նոր սեփականատիրոջն են անցնելու նախկին գրավատուի պարտավորությունները, իսկ գույքը համարվելու է գրավ դրված գրավառուի մոտ նույն պայմաններով, ինչ առկա էին մինչև գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումը: 

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 14-11-2024 14:50

Ավարտը: 25-11-2024 14:50

Առաջարկի քայլը: 50,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 75,288 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 1,555,750 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438