+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

հաշվում ենք
Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Բեռնատար  

Բեռնատար ավտոմեքենա GAZ 330210

  • Լոտի համար 19675
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 885,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 885,000 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 26-08-2024 14:30 / 05-09-2024 14:30
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Գտնվելու վայրը ՀԿԱԾ հատուկ պահպանվող տարածք ք․ Եղվարդ, Երևանյան փողոց 2 հասցե
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժին
Թողարկման տարեթիվ 2000
Թափքի տեսակ Կողավոր
Գույն Մոխրագույն

Տեխնիկական անձնագրի համարը՝ SD093058, նույնացման համարը՝ XTH330210Y1764993, շարժիչի հզորությունը՝ 86 Ձ.ՈՒ. /63 ԿՎՏ։ Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով։ Զննման ընթացքում պարզվեց, որ ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և  հանգույցները նախընթաց  շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Թափքի վրա առկա են բազմաթիվ վնասված, դեֆորմացված, փոս ընկած, ժանգոտված, կոռոզացված տեղեր։ Շարժիչը, փոխանցման տուփը խափանված։ Առջևի երեսպատիչը բացակայում էր։ Էլեկտրական համկաարգը, ընթացային մասերը խափանված։ Դռների և ապակիների ռետինե խտարարները մաշված։ Անվադողերը՝ մաշված։ Սրահ՝ բավարար վիճակ, նստատեղերի պաստառները պատռված։ Արտաքին զննության ժամանակ հնարավոր չի եղել հայտնաբերել դետալների և հանգույցների թաքնված արատները, որոնք կարող են ի հայտ գալ միայն հանգույցի կամ դետալի անմիջական բացման և ստուգման ժամանակ։ Ավտոմեքենան գտնվում է անսարք, անաշխատունակ և անբավարար ապրանքային վիճակում։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 26-08-2024 14:30

Ավարտը: 05-09-2024 14:30

Առաջարկի քայլը: 10,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 44,250 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 895,000 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438