+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

հաշվում ենք
Հաստոցներ / սարքավորումներ  

Արդյունաբերական ջերմոցի կոնստրուկցիաներ

  • Լոտի համար 18732
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 67,200,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 67,200,000 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 01-07-2024 14:30 / 11-07-2024 14:30
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժին
Գտնվելու վայրը Կոտայքի մարզ, Ձորաղբյուր համայնք, 5 դաշտ թիվ 10/31

Ցանկապատով (որոշ հատվածներում ցանցը և մետաղական խողովակի սյուները պարկած վիճակում) առանձնացված տարածքում գնահատման նպատակով զննման ներկայացված 10000 քմ․ մակերեսով, օգտագործված, ապամոնտաժված վիճակում գտնվող արդյունաբերական ջերմոցի կառուցման համար նախատեսված ցինկապատ կոնստրուկցիաներ՝ քառանկյուն խողովակներ, տավրիկ, ֆերմա, շվելեռ, անձրևատարեր, միացման դետալներ, հանգույցներ և այլն։ Զննման աշխատանքները իրականացվել են տեսողական եղանակով։ Զննման ընթացքում պարզվեց, որ ներկայացված արդյունաբերական ջերմոցի կոնստրուկցիաները ուկրաինական արտադրության են՝ գտնվում են ապամոնտաժված վիճակում։ Բացակայում են ապակիները։ Զննության ժամանակ նաև պարզվեց, որ գնահատման ենթակա կոնստրուկցիաները շահագործման ընթացքում ձեռք են բերել շահագործողական մաշվածություն դրան համապատասխան որակի, գոյապաշարի և ապամոնտաժման աշխատանքների և արտաքին գործոնների ազդեցության արդյունքում ապրանքային տեսքի կորուստ /մասնակի դեֆորմացված, ցինկապատված ծածկույթը թափված, խամրած և այլն/։
Կոնստրուկցիաների չափման աշխատանքներ չեն իրականացվել համապատասխան պայմանների բացակայության պատճառով, հետևաբար գնահատման համար հիմք է ընդունվել պարտապանի ներկայացուցչի կողմից հաստատված մակերեսը՝ 10000քմ․։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ կոնստրուկցիաների չափման համար անհրաժեշտ են սուղ մասնագիտական գիտելիքներ։

 

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 01-07-2024 14:30

Ավարտը: 11-07-2024 14:30

Առաջարկի քայլը: 100,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 3,360,000 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 67,300,000 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438