+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

հաշվում ենք
Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Հրազդան

  • Լոտի համար 18525
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 7,036,673 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 7,036,673 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 18-07-2024 15:16 / 29-07-2024 15:16
  • Աճուրդ: 5
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Կոտայքի մարզային բաժին
Քաղաք/մարզ Կոտայք
Համայնք Հրազդան
Հասցե Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Հարավային թաղամաս, Ե. Չարենցի փողոց, թիվ 14/1 բնակելի տուն
Մակերես (քմ) 120.89
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 24012019-07-0020
Կադաստրային ծածկագիրը 07-001-0605-0004

Ունի նկուղ, պատերը՝ քարե, հիմքը՝ երկաթբետոն, տանիքը՝ քառալանջ, մետաղական վահանակներ, միջհարկային ծածկը՝ մասամբ փայտյա, մասամբ՝ միաձույլ երկաթբետոն, մուտքի դուռը՝ մետաղյա, ներսի դռները՝ փայտյա, պատուհանները՝ փայտյա և մետաղապլաստե, հատակը՝ նկուղը՝ բետոնե երեսսվաղ, առաջին հարկի միջանցքը, սենյակները և խոհանոցը՝ տախտակ, պատերը՝ նկուղը՝ առանց ներքին հարդարանքի, առաջին հարկի միջանցքը, սենյակները և խոհանոցը՝ ներկանյութ, սանհանգույցի հատակը՝ բետոնե երեսսվաղ, պատերը՝ պաստառապատ, լոգարանի հատակը՝ բետոնե երեսսվաղ, պատերը՝ ցեմենտավազային շաղախ, ունի գազ, էլ․ հոսանք, ջուր, կոյուղի: Առկա են ցախանոց՝ 8.55քմ, սանմաս՝ 14.62քմ։ Սեփականության վկայականում նշված 48․96քմ մակերեսով կիսաքանդ շինությունը ապամոնտաժված է, հետևաբար չի հաշվարկվել անշարժ գույքի շուկայական արժեքում: Ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 670քմ, մակերևույթը՝ թեք, մասամբ առկա են պտղատու ծառեր։ Բնակելի տունը մեկ կողմից ունի ընդհանուր պատ հարևան բնակելի տան հետ, որը արտացոլված է սեփականության իրավունքի վկայականի շինության հատակագծում։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 18-07-2024 15:16

Ավարտը: 29-07-2024 15:16

Առաջարկի քայլը: 50,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 351,834 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 7,086,673 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438