+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

հաշվում ենք
Անշարժ գույք   Բնակելի տուն  

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ

  • Լոտի համար 18228
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 17,070,750 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 17,070,750 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 18-04-2024 15:07 / 29-04-2024 15:07
  • Աճուրդ: 3
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժին
Քաղաք/մարզ Երևան
Համայնք Աջափնյակ
Հասցե ք․ Երևան, Աջափնյակ, Հ․ Լևոնյան փողոց, թիվ 13 բնակելի տուն
Մակերես (քմ) 77
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 24122018-01-0010
Կադաստրային ծածկագիրը 01-001-0320-0087, 01-001-0320-0090

Ունի նկուղ, պատերը՝ քարե, հիմքը՝ բետոն, տանիքը՝ եռանկյունաձև ազբեստացեմենտային ալիքաձև վահանակներ, միջհարկային ծածկը՝ միաձույլ երկաթբետոն, մուտքի դուռը՝ մետաղյա, ներսի դռները՝ փայտյա, պատուհանները՝ մետաղապլաստե, հատակը՝ առաջին հարկի միջանցքը և խոհանոցը՝ բետոնե երեսսվաղ, սենյակները՝ տախտակ, պատերը՝ առաջին հարկի միջանցքը, սենյակները և խոհանոցը՝ ներկանյութ և պաստառապատ, սանհանգույցի և լոգարանի հատակը և պատերը՝ կերամիկական սալիկներ, ունի գազ, ջուր, կոյուղի, էլ․ հոսանք։ Ըստ սեփականության վկայականի լրացուցիչ նշումների առկա են 26․3քմ մակերեսով ինքնակամ կառուցված շինություններ և ինքնակամ բացված երկու պատուհան։ Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 161․65քմ։ Ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 214․7քմ, սեփականատիրոջ բաժնեմասը 214․7քմ հողամասի նկատմամբ կազմում է 1/4։ Հողամասի մակերևույթը՝ հարթ, անբարեկարգ։ Բնակելի տունը հանդիսանում է մեկ ընդհանուր շինության մի մասը՝ ընդհանուր պատերով, մուտքն իրականացվում է ք․ Երևան, Աջափնյակ, Հ․ Լևոնյան փողոց 13/3 հասցեի միջով, որի հողամասը հանդիսանում է ընդհանուր բաժնային սեփականություն աճուրդի ներկայացվող բնակելի տան հողամասի հետ, ինչպես նաև փողոցի կողմից բացված մուտքով, որը ներառված չէ սեփականության իրավունքի վկայականում։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 18-04-2024 15:07

Ավարտը: 29-04-2024 15:07

Առաջարկի քայլը: 100,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 853,538 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 17,170,750 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438