+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

հաշվում ենք
Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա OPEL ASTRA 1.6 I

  • Լոտի համար 17861
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 565,887 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 565,887 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 18-04-2024 14:40 / 29-04-2024 14:40
  • Աճուրդ: 5
Նկարագրություն
Գտնվելու վայրը Լոռու մարզ, ք. Վանաձոր
Վարույթն իրականացնող Լոռու մարզային բաժին
Մեքենայի մակնիշ Opel
Մեքենայի մոդել Astra
Թողարկման տարեթիվ 1998
Թափքի տեսակ Հետչբեկ
Շարժիչ Գազ
Փոխանցման տուփ Մեխանիկական
Ղեկ Ձախ
Գույն Կանաչ բաց սալաթագույն (կանաչ)
Վիճակ Սարքին

Տեխնիկական անձնագրի համարը՝ PJ685348, նույնացման համարը՝ W0L0TGF48W6158714, շարժիչի հզորությունը՝ 75 Ձ.ՈՒ. / 56 ԿՎՏ։ Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով: Զննման ընթացքում պարզվել է, որ ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ: Թափքի վրա առկա են քերծված, խազված, ժանգոտված, կոռոզացված, ներկաշերտը թափված տեղեր: Վնասված են առջևի թափարգելը, ետևի ձախ անվաթևը, աջ կողմի առջևի և ետևի դռները, ետևի աջ և ձախ անվաթևերի վրադիրները: Ետևի թափարգելը արատներով է: Դիմահար ապակին ճաքած է: Անվադողերը՝ 2 հատը նորմալ, 2 հատը՝ մաշված: Սրահը՝ բավարար վիճակ: Բեռնախցիկում տեղադրված է գազի բալոն:

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 18-04-2024 14:40

Ավարտը: 29-04-2024 14:40

Առաջարկի քայլը: 10,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 28,294 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 575,887 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438