+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

հաշվում ենք
Տրանսպորտային միջոցներ   Ավտոմեքենա   Մարդատար  

Ավտոմեքենա VAZ 2106

  • Լոտի համար 17695
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 68,630 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 68,630 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 14-11-2024 15:15 / 25-11-2024 15:15
  • Աճուրդ: 22
Նկարագրություն
Գտնվելու վայրը Շիրակի մարզ
Վարույթն իրականացնող Շիրակի մարզային բաժին
Մեքենայի մակնիշ LADA (ВАЗ)
Մեքենայի մոդել 2106
Թողարկման տարեթիվ 1976
Թափքի տեսակ Սեդան
Շարժիչ Բենզին
Գույն Սպիտակ գիշեր

Ավտոմեքենայի զննումն իրականացվել է տեսողական զննության եղանակով, հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործման ընթացքում ձեռք են բերել բնական շահագործողական մաշվածություն, դրան համապատասխան որակի և գոյապաշարի կորուստ։ Ավտոմեքենայի վրա առկա են քերծված, վնասված, ներկաշերտը թափված տեղեր, նստատեղերը մաշված են: Անվադողերը մաշված։ Վիճակը՝ վատ։ Ավտոմեքենան խոտանվել է ՀՀ Կառավարության 25 հունիսի 2015 թվականի թիվ 708-Ա որոշմամբ։

Այն տրանսպորտային միջոցները, որոնց համար երբևէ չի կնքվել ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր, և այդ տրանսպորտային միջոցով կատարված` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումից բացի որևէ այլ իրավախախտման դեպք 2011 թվականի հունվարի 1-ից հետո չի արձանագրվել, համարել 2010 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ խոտանված և հանել տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարանի գործող հատվածից:

Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված տրանսպորտային միջոցներն ի հայտ գալու (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր կնքվելու, իրավախախտում կատարվելու կամ դրա օգտագործումը որևէ այլ կերպ փաստվելու) դեպքում այդ տրանսպորտային միջոցները վերադարձվում են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարանի գործող հատված, և գույքահարկի գծով պարտավորություններն ամբողջ ծավալով ենթակա են կատարման «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 14-11-2024 15:15

Ավարտը: 25-11-2024 15:15

Առաջարկի քայլը: 500 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 3,432 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 69,130 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438