+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույքեր   Բնակելի տուն  

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, ԱՐԵՎԱՇԱՏ

  • Լոտի համար 27448
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 22,095,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 22,095,000 դրամ
  • Սկիզբը: 03-09-2026 15:05
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժին
Քաղաք/մարզ Արմավիր
Համայնք Արևաշատ
Հասցե Արմավիրի մարզ, համայնք Արևաշատ, Հ․ Շիրազի փողոց, թիվ 3 բնակելի տուն
Մակերես (քմ) 174․2
Սենյակների քանակը 3
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 19062019-04-0050
Կադաստրային ծածկագիրը 04-026-0023-0020-001

Պատերը՝ տուֆ քարից, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, տանիքը՝ թերթաքար։ Բնակելի տան ներքին հարդարանքը կատարված է ներկանյութերով և պաստառներով, ներքին դռները մետաղապլաստե և մամլված թեփատախտակով երեսապատված շպոնով, դրսի դուռը երկաթյա, հատակները լամինատե, սալիկապատ, պատուհանները մետաղապլաստե, դրսի դուռը երկաթյա և երկաթյա դարպասներ։ Սանհանգույցներ՝ սալիկապատված։ Ունի՝  Էլ. հոսանք, գազ, ջուր: Ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 1430 քմ մակերեսով։ Առկա են՝ անասնաշենք՝ 23․1 քմ, մառան՝ 14․5 քմ, սանհանգույց՝ 7․6 քմ, մառան՝ 13․9 քմ, ջերմատուն՝ 370 քմ, ավտոտնակ՝ 41․4 քմ, պարիսպ՝ 5․4 քմ, 9․8 խմ մակերեսներով։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438