+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Անշարժ գույք   Բնակելի տուն  

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, ԵՐԵՎԱՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ

  • Լոտի համար 19583
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 60,967,500 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 60,967,500 դրամ
  • Սկիզբը: 08-08-2024 14:34
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների բաժին
Քաղաք/մարզ Երևան
Համայնք Մալաթիա-Սեբաստիա
Հասցե ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ոսկանյան փողոց, թիվ 52/1 բնակելի տուն
Մակերես (քմ) 99․6
Հարկայնություն 3
Սեփականության վկայականի N 14112016-01-0161
Կադաստրային ծածկագիրը 01-007-0316-0047, 01-007-0316-0040

Ունի ձեղնահարկ, պատերը՝ տուֆ քարից, ծածկը՝ երկաթբետոն, տանիքածածկը՝ մետաղական թիթեղներ, մուտքի դուռը՝ մետաղական հիմնակմախքով, ներքին դռները՝ փայտյա, պատուհանների շրջանակները՝ փայտյա և մետաղապլաստե, առաջին հարկում ներքին հարդարանքի մի մասը իրականացված է գաջապատմամբ, մի մասը՝ ներկանյութերով, հատակները՝ լամինապատ և բետոնյա, երկրորդ հարկի մի մասում ներքին հարդարանք չկա, մի մասը իրականացված է ներկանյութերով, հատակները՝ լամինապատ, երրորդ հարկի ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով, պատերի և առաստաղի վրա առկա են խունացած հատվածներ, ձեղնահարկում ներքին հարդարանք չկա, ունի թվով երեք սանհանգույց, որոնցից երկուսի պատերը և հատակները՝ սալիկապատ, երրորդի հատակը՝ սալիկապատ, պատերը՝ պլաստմասսե տրամատներ, ունի էլ․ հոսանք, գազ, ջուր: Ըստ սեփականության վկայականի լրացուցիչ նշումների առկա են 463․5քմ մակերեսով ինքնակամ շինություններ։ Ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 298․5քմ։ Ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 16․8քմ, հողամասը ընդհանուր բաժնային սեփականություն է Ոսկանյան փողոց 54 հասցեի հետ։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438