+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Անշարժ գույք   Շինություններ  

Պահեստ, Գետափ

  • Լոտի համար 15800
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 3,298,072 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 3,298,072 դրամ
  • Աճուրդ: 14
  • Լոտացուցակից հանման պատճառը: Կատարողական վարույթը կարճվել է
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Վայոց Ձորի տարածաշրջանի բաժանմունք
Քաղաք/մարզ Վայոց Ձոր
Համայնք Գետափ
Հասցե Վայոց Ձորի մարզ, համայնք Գլաձոր, գյուղ Գետափ, 12-րդ փողոց 1
Մակերես (քմ) 376.87
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 20062018-10-0007
Կադաստրային ծածկագիրը 10-014-0022-0026

Պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ փայտանյութ, տանիքը՝ շիֆեր, մուտքի դուռը՝ մետաղական և փայտյա, պատուհանները՝ փայտյա և մետաղապլաստե, հատակը՝ բետոն և հող, պատերը՝ սվաղ և քար, ունի էլ․ հոսանք, ջուր, մոնտաժված է անհատական ջեռուցման, օդորակման համակարգեր։ Սեփականության իրավունքով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամաս՝ 880քմ, մակերևույթը՝ հարթ, ունի ուղղանկյունաձև երկրաչափական կառուցվածք, մասամբ բարեկարգված է։

Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04.10.2005թ. թիվ 199-Ն օրենքի 23 հոդվածի պահանջների համաձայն, պայմանով՝ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավական պետական գրանցում կկատարվի հողի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի վճարման անդորրագիր ներկայացնելու դեպքում: Անշարժ գույքը գտնվում է 14-րդ տարածագնահատման գնային գոտում, որտեղ հողամասերի 1քմ կադաստրային արժեքը կազմում է 1221 ՀՀ դրամ։ 880քմ մակերեսով հողամասի կադաստրային արժեքը կկազմի՝ 1 074 480 ՀՀ դրամ, որը ներառված չէ անշարժ գույքի շուկայական արժեքում։ 


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438