+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

հաշվում ենք
Անշարժ գույքեր   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Քաջարան

  • Լոտի համար 27147
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 4,706,250 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 4,706,250 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 24-07-2026 15:00 / 03-08-2026 15:00
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Կապան-Մեղրի տարածաշրջանի բաժանմունք
Քաղաք/մարզ Սյունիք
Համայնք Քաջարան
Հասցե Սյունիքի մարզ, Քաջարան, գ․ Փուխրուտ 2-րդ թաղամաս, թիվ 4 բնակելի տուն
Մակերես (քմ) 68․2
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 29112019-09-0005
Կադաստրային ծածկագիրը 09-038-0209-0008-001

Պատերը՝ խամ քար, կոպտաշատ քար, միջհարկային ծածկը՝ փայտ, տանիքը՝ թերթաքար։ Բնակելի տան ներքին հարդարանքը կատարված է ներկանյութերով  և պաստառներով, դրսի դուռը երկաթյա ճաղավանդակ, արտաքին դուռը փայտե, ներքին դռները՝ փայտե, հատակները՝ փայտե, պատուհանները փայտե և մետաղապլաստե։ Ունի՝ Էլ․ հոսանք, ջուր։ Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 900 քմ մակերեսով։ Առկա են՝ գոմ՝ 21քմ, ծածկ՝ 34քմ, ծածկ՝ 36քմ մակերեսներով։ Ըստ սեփականության վկայականի լրացուցիչ նշումներ և տեղեկությունների՝ բնակելի տան արտաքին մակերեսը կազմում է 89․5քմ, ներքինը՝ 68․2քմ։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 24-07-2026 15:00

Ավարտը: 03-08-2026 15:00

Առաջարկի քայլը: 50,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 235,313 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 4,756,250 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438