+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

հաշվում ենք
Անշարժ գույքեր   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Ամբերդ

  • Լոտի համար 27086
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 13,800,000 դրամ
  • Մեկնարկային գին 11,040,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 11,040,000 դրամ
  • Սկիզբը/Ավարտը: 02-07-2026 15:00 / 13-07-2026 15:00
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Էջմիածնի տարածաշրջանի բաժանմունք
Քաղաք/մարզ Արմավիր
Համայնք Ամբերդ
Հասցե Արմավիրի մարզ, գյուղ Ամբերդ
Մակերես (քմ) 153․2
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 0183655
Կադաստրային ծածկագիրը 04-008-022-019-001

Կիսանկուղով։ Արտաքին պատերի շարը իրականացված է տուֆ քարով։ Հիմքը` միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ երկաթբետոնե, փայտ, տանիքածածկը՝ թերթաքար։ Առաստաղի բարձրությունը մոտ 3 մ։ Բնակելի տան ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով, հին վիճակ։ Պատերի և առաստաղների վրա առկա են գաջածածկույթի խունացած և պոկված տեղամասեր, հատակները՝ փայտ, պատուհանների շրջանակները՝ մետաղապլաստե, ներքին դռները՝ փայտ, մուտքի դուռը՝ մետաղական։ Տեղադրությունը, դիրքը՝ լավ։ Տեղազննության պահին ապահովված էր էլեկտրական հոսանքով, գազով և ջրով։ Առկա են օժանդակ շինություններ՝ ավտոտնակ՝ 37․4 քմ, անասնաշենք՝ 30 քմ, թոնրատուն՝ 10․1 քմ, ծածկոց՝ 21․9 քմ։ Օժանդակ շինություններում ներքին հարդարանքը բացակայում է։ Բնակավայրերի նշանակության տնամերձ հողամաս՝ 1460քմ։ 


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Բոլոր առաջարկները

Թարմացնել

Գնային առաջարկներ չկան

Սկիզբը: 02-07-2026 15:00

Ավարտը: 13-07-2026 15:00

Առաջարկի քայլը: 100,000 դրամ Մեկնարկային գնի նվազագույն հավելման չափ

Նախավճար: 552,000 դրամ Լոտի մեկնարկային գնի 5%

Ձեր մինիմալ առաջարկը: 11,140,000 դրամ Կատարվող գնային առաջարկի նվազագույն չափ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել համակարգ

scroll
+374 60 713438