+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00163, 00164)

Անշարժ գույքեր   Շինություններ  

Անշարժ գույք, Քարակերտ

  • Լոտի համար 27050
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Գնահատման գին 63,675,000 դրամ
  • Մեկնարկային գին 50,940,000 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 50,940,000 դրամ
  • Սկիզբը: 07-07-2026 15:00
  • Աճուրդ: 1
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Արմավիրի մարզային բաժին
Քաղաք/մարզ Արմավիր
Համայնք Քարակերտ
Հասցե Արմավիրի մարզ, գյուղ Քարակերտ
Մակերես (քմ) 884
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 1180513
Կադաստրային ծածկագիրը 04-096-0122-0102

Շինությունների արտաքին պատերի շարն իրականացված է տուֆ քարով: Հիմքը ե/բ միաձույլ, ժապավենաձև, ծածկը՝ հիմնականում չկա, տանիքածածկ չկա: Բոլոր շինությունները գտնվում են կիսաքանդ վիճակում, չունեն ներքին հարդարանք, տանիք և ծածկ։ Առկա են միայն պատերը։ Սանհանգույց՝ չունի։ Տեղազննության պահին Էլ.հոսանք, գազ և ջուր չկար: Սեփականության իրավունքով, արդյունաբերական արտադրամասի և պահեստի, արտադրական հողամաս՝ 65000 քմ մակերեսով։ Առկա են՝ պահակատուն 21․12քմ, պահեստ 40․02քմ,  քարի արտադ․ և գրասենյակ՝ 884 քմ, պահեստներ 372․63 քմ, արտադրամաս 571․8 քմ, էլ․ ենթակայան 36․07քմ, կաթսայատուն 90․27 քմ, լցակայան 118․3քմ, լցակայանի պահեստ 9․13քմ, ճաշարան՝ 187․5քմ, պահեստներ 216․5 քմ և մեքենա սպաս․ կայան 77․57 քմ։ Կատարված տեղազննությամբ պարզվեց, որ 884քմ մակերեսով արդյունաբերական արտադր․ գրասենյակը և 884քմ մակերեսով քարի արտադր․ և գրասենյակը փաստացի ամբողջությամբ քանդված են։ Առկա են Պետական եկամուտների կոմիտեի կողմից  արգելանքներ, որոնք գույքի հարկադիր աճուրդով իրացումից հետո կհանվեն վերջինիս կողմից։ 


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438