+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Անշարժ գույք   Բնակելի տուն  

Բնակելի տուն, Բյուրական

  • Լոտի համար 9642
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 4,429,959 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 4,429,959 դրամ
  • Աճուրդ: 11
  • Լոտացուցակից հանման պատճառը: Լոտացուցակից հանված
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Արագածոտնի մարզային բաժին
Քաղաք/մարզ Արագածոտն
Համայնք Բյուրական
Հասցե Արագածոտնի մարզ, Բյուրական համայնք, 3 փողոց, թիվ 4/1 բնակելի տուն
Մակերես (քմ) 173
Սենյակների քանակը 4
Հարկայնություն 1
Սեփականության վկայականի N 1201183
Կադաստրային ծածկագիրը 044-037

Ունի նկուղ, պատերը՝ տուֆ քարից, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ միաձույլ երկաթբետոն, տանիքը՝ ասբոշիֆեր, մուտքի դուռը՝ մետաղական իրանով, ներքին դռները՝ փայտյա, պատուհանները՝ մետաղապլաստե և փայտյա, հատակները՝ փայտ, սալիկ և բետոնապատ, պատերը՝ ներկանյութով պատված, որոշ մասերում առկա են գաջածածկույթի թափված հատվածներ և խունացած մասեր, սանհանգույցը՝ ցեմենտավազյա շաղախի շերտով սվաղված, դարպասը՝ մետաղական, նկուղում ներքին հարդարանք իրականացված չէ, ունի էլ․ հոսանք, գազ, ջուր։ Առկա է ավտոտնակ՝ 22․1քմ, պատերը՝ տուֆ քարից, տանիքածածկը՝ ազբոշիֆեր, ներքին հարդարում չունի։ Ըստ սեփականության վկայականի առկա են գոմ՝ 13․5քմ, թոնրատուն՝ 11․3քմ, ծածկոց՝ 5․2քմ, հնոց՝ 6․4քմ, տնտեսական պահեստ՝ 6․7քմ, որոնք փաստացի քանդված են և փորձագետի կողմից չեն գնահատվել։ Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության տնամերձ հողամաս՝ 1400քմ։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438