+374 60 713438 (ներքին 00161, 00162, 00164), 010 34 17 00

Անշարժ գույք   Շինություններ  

ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀ, ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ

  • Լոտի համար 9517
  • Առաջարկներ 0 առաջարկ
  • Մեկնարկային գին 81,390,190 դրամ
  • Ընթացիկ առաջարկ 81,390,190 դրամ
  • Աճուրդ: 7
  • Լոտացուցակից հանման պատճառը: Կատարողական վարույթը կասեցվել է
Նկարագրություն
Վարույթն իրականացնող Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժին
Քաղաք/մարզ Երևան
Համայնք Կենտրոն
Հասցե ք. Երևան, Մ․ Հերացու փողոց, թիվ 4 առևտրի սրահ
Մակերես (քմ) 142.3
Սենյակների քանակը 10
Հարկայնություն 2
Սեփականության վկայականի N 2397672
Կադաստրային ծածկագիրը 01-006-106-001

Ունի ձեղնահարկ, պատերը՝ տուֆ քար և երկաթբետոն, արտաքինից սվաղված, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ միաձույլ երկաթբետոն, տանիքը՝ մետաղական թիթեղներ, մուտքի դուռը՝ առաջնամասինը՝ ապակյա, ետնամասինը՝ մետաղական, ներքին դռները՝ փայտյա և մետաղական, պատուհանները՝ մետաղապլաստե և մետաղյա հիմնակմախքներով, հատակը՝ սալիկապատ և լամինապատ, պատերը՝ ներկանյութ, առաստաղների մի մասը՝ կախովի, ներկանյութով պատված, առկա են մի քանի սանհանգույց, հատակները՝ սալիկապատ,  պատերը՝ սալիկապատ և պլաստմասսե տրամատներով հավաքված, ունի էլ․ հոսանք, ջուր, տեղադրված են օդորակիչներ: Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, առևտրի սրահի զբաղեցրած հողամաս՝ 103․3քմ։ Վարձակալության իրավունքով, բնակավայրերի նշանակության, առևտրի սրահի զբաղեցրած հողամաս՝ 10․13քմ։ ՀՀ ՀՕ 64-րդ հոդվածի 9-րդ կետում ամրագրված դեպքերում գույքը ձեռք բերողը պետք է վճարի 103․3քմ հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը։ Շենքի հատակագիծը բաժնում նշագծված 45․5քմ արտաքին մակերեսով կառույցները ինքնակամ են։


Փորձագետի եզրակացություն
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
scroll
+374 60 713438